Logo

Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 26.09.2021ՍՊՈՐՏ
69826875 2665 4bda b755 839a75870a11 - Պերեսը «Ռեալի» երկրպագուին ասել է, որ Մբապեն հաջորդ տարի մադրիդյան ակումբ կտեղափոխվի (տեսանյութ)

Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը Լա Լիգայի 7-րդ տուրում «Վիլյառեալի» դեմ կայացած հանդիպումից հետո (0-0) շփվել է ակումբի երկրպագուների հետ:

Պերեսի մեքենային մոտեցել են մի քանի ֆուտբոլասերներ, և նրանցից մեկը դիմել է պաշտոնյային․ «Նախագա՛հ, պայմանագիր կնքեք Մբապեի հետ»: Պերեսը պատասխանել է․ «Հաջորդ տարի»:

Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ «Ռեալն» ամռանը բանակցություններ է վարել ՊՍԺ-ի հետ Մբապեի տեղափոխության հարցով, սակայն հաջողության չի հասել: Կիլիանի պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտ:

«Ռեալը» նոր պայմանագիր կառաջարկի իր կիսապաշտպանին

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա