Logo

Պերեսը «Ռեալի» խորհրդի անդամներին կարևոր տեղեկություն է փոխանցել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 19.07.2021ՍՊՈՐՏ
16190391279252 - Պերեսը «Ռեալի» խորհրդի անդամներին կարևոր տեղեկություն է փոխանցել

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը ակումբի խորհրդի անդամներին կարևոր տեղեկություն է փոխանցել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում անելիքների մասին։

RadioMarca-ի պնդմամբ՝ «Արքայական ակումբի» նախագահն ասել է իր կոլեգաներին, որ որևէ տրանսֆեր թիմը չի իրականացնելու։ «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել Կիլիան Մբապեի տրանսֆերը, սակայն ֆրանսիացին հավանաբար կմնա ՊՍԺ-ում։

«Ռեալից» հեռացել է թիմի ավագ Սերխիո Ռամոսը։ Մադրիդից հեռանալուն մոտ է նաև Ռաֆայել Վարանը։

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Ռեալը» հայտարարել է միայն Դավիդ Ալաբայի տեղափոխության մասին։ Այլ տրանսֆերներ չեն լինելու։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա