Logo

«Ռեալի» դռները փա՞կ են Մբապեի առջև». Պերեսի պատասխանը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
15:47 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Պերես-Մբապե

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հյուրընկալվել է իսպանական El Chiringuito TV-ին ու պատասխանել բազմաթիվ հարցերի: «Արքայական ակումբի» նախագահը անդրադարձել է նաև ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի՝ «Արքայական ակումբ» ձախողված տրանսֆերին: Պերեսը գնահատել է ֆրանսիացի խաղացողի՝ հետագայում «Ռեալում» խաղալու շանսերը: 

«Մբապեն զանգեր է ստացել Ֆրանսիայի նախագահից՝ ակումբում մնալու համար, այնուհետև նա գնաց Կատար ու հավանաբար այնպիսի առաջարկ ստացավ, որից կարելի է խելագարվել: Այդ պատճառով էլ նա փոխեց միտքը: Նրա համար հեշտ չի եղել: Բայց այդ ամենն իսկապես անհասկանալի է: Միայն պատկերացրեք, որ Իսպանիայի թագավորը զանգի ինչ որ խաղացողի, որ նա մնա ակումբում: 

Ես երբեք չեմ ասել, որ Մբապեի ու «Ռեալի» միջև ամեն ինչ ավարտված է: Երեք տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել: Բայց այս Մբապեին ես չեմ ուզում: Ես ուզում եմ իսկական Մբապեին»,- ասել է Պերեսը: 

Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն երկարաձգեց պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականը: Մինչև այդ նա համաձայնեցրել էր պայմանագիրը «Ռեալի» հետ: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա