Logo

Պերեսը՝ Ռամոսի՝ «Ռեալ» հնարավոր վերադարձի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:15 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Ֆլորենտինո Պերես-Սերխիո Ռամոս

«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը խոսել է պաշտպան Սերխիո Ռամոսի՝ մադրիդյան ակումբ հնարավոր վերադարձի մասին։ Իսպանացին «Արքայական ակումբից» հեռացել էր անցյալ ամառ՝ տեղափոխվելով ֆրանսիական ՊՍԺ։

«Ռամոսը «Ռեալի» լավագույն պաշտպանն է իմ՝ ակումբը ղեկավարելու ժամանակահատվածում:

Երբեք չեմ մոռանա նրա ներդրումը թիմի հաղթանակներում, հատկապես «Ատլետիկոյի» դարպասը խփած գոլը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։

Վերադա՞րձը. ամեն ինչ պայմանավորված է նրանով, թե նա ինչ է նախատեսում անել կարիերան ավարտելուց հետո»,- Պերեսի խոսքն է մեջբերում El Chiringuito TV-ն։

36-ամյա Սերխիոն «սերուցքայինների» կազմում խաղացել է 2005-2021 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա