Logo

Ռոմանո. Պերիշիչը համաձայնության է հասել անգլիական ակումբի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:38 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

«Ինտերի» վինգեր Իվան Պերիշիչը կարիերան կշարունակի «Տոտենհեմում»՝ հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի հաղորդմամբ՝ լոնդոնյան ակումբն արդեն համաձայնության է հասել խորվաթ խաղացողի հետ: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ապագայում:

Նշվում է, որ համաձայնագիրը նախատեսված է լինելու 2 տարով: 33-ամյա ֆուտոբլիստը «խթանների» կազմը կհամալրի ազատ գործակալի կարգավիճակով:

2021/22 մրցաշրջանում «ներաձուրիների» կազմում Պերիշիչն անցկացրել է 49 հանդիպում, դարձել 10 գոլի և 9 ասիստի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա