Logo

Պեսինա. «Երբ կազմն առաջին անգամ հայտարարվեց, ես չկայի, իսկ հիմա հաղթական գոլ եմ խփել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.06.2021ՍՊՈՐՏ
Պեսինա. Երբ կազմն առաջին անգամ հայտարարվեց ես չկայի իսկ հիմա հաղթական գոլ եմ խփել scaled - Պեսինա. «Երբ կազմն առաջին անգամ հայտարարվեց, ես չկայի, իսկ հիմա հաղթական գոլ եմ խփել»

Իտալիայի հավաքականի ու «Ատալանտայի» կիսապաշտպան Մատեո Պեսինան Ուելսի հավաքականի դեմ հաղթական խաղից հետո խոստովանել է, որ դեռ չի կարողանում հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել: Ֆուտբոլիստն իր ընտրանու կազմում դարձել է միակ ու հաղթական գոլի հեղինակը:

«Դեռ չեմ հասկանում, թե ինչ է տեղի ունեցել: Երբ առաջին անգամ հայտարարվեց ընտրանու կազմը, ես նույնիսկ հայտավորված չէի, իսկ այսօր հաղթական գոլ եմ խփել:

Մենք տուգանայինի այդպիսի խաղարկման մարզում էինք անցկացրել, բայց մոտակա դարպասաձողի մոտ պետք է գնայի ոչ թե ես, այլ Տոլոյը: Վերջին պահին նա ինձ ասաց, որ ես զբաղեցնեմ այդ դիրքն, ու ամեն ինչ լավ եղավ»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը մեջբերում է Պեսինայի խոսքը:

Հիշեցնենք՝ Իտալիայի հավաքականն A խմբում անցկացրած 3 խաղում տոնեց 3 հաղթանակ՝ նվաճելով 1/8 եզրափակիչի ուղեգիր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա