Logo

Պետեր Շմեյխելը միաժամանակ և՛ հպարտ, և՛ բարկացած է Կասպերի վրա

Հեղինակ
Heghine Alexanyan
00:00 / 19.11.2018ՍՊՈՐՏ
p06qq27c - Պետեր Շմեյխելը միաժամանակ և՛ հպարտ, և՛ բարկացած է Կասպերի վրա

Պետեր Շմեյխելը և՛ հպարտ, և՛ բարկացած էր, երբ իմացել է, որ իր որդին՝ «Լեսթեր Սիթիի» դարպասապահ Կասպեր Շմեյխելը վազել է ակումբի սեփականատեր Վիշայ Շրիվադանապրաբհայի վթարված ուղղաթիռի կողմը և փորձել փրկել նրան:

Իր էմոցիաների մասին «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահը պատմել է BBC Radio 5 live’s Sportsweek-ի եթերում:

«Ես հպարտ եմ նրանով, թե ինչպես նա արձագանքեց, քանի որ առաջին բանը, որ տղաս փորձում էր անել՝ օգնելն էր: Նա վազում էր այրվող ուղղաթիռի ուղղությամբ: Ոչ ոք չէր ցանկանա, որ իր երեխան այդպիսի բան անի:  Կասպերի պես մարդկանց շատ չես հանդիպի: Նա հարգալից է վերաբերում մարդկանց, հոգատար է և զգայուն: Նա կարողանում է հաղթահարել այդ ծանր պահերը: Ես փորձում եմ հասկանալ նրա զգացմունքները և հուսով եմ, որ այդ միջադեպը շատ մեծ ազդեցություն չի ունենա որդուս վրա»,-  նշել է Շմեյխելը:

«Լեսթերի» սեփականատերը ու ևս 4 ուղևոր զոհվել էին հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ուղղաթիռի վթարից:

 

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա