Logo

Պետեր Շմեյխելը պատմել է՝ ինչ տարբերակներ է ՈւԵՖԱ-ն առաջարկել Դանիա – Ֆինլանդիա խաղը շարունակելու համար

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 14.06.2021ՍՊՈՐՏ
Դանիայի ֆուտբոլային ասոցիացիան հայտարարություն է տարածել Էրիկսենի առողջական վիճակի մասին - Պետեր Շմեյխելը պատմել է՝ ինչ տարբերակներ է ՈւԵՖԱ-ն առաջարկել Դանիա - Ֆինլանդիա խաղը շարունակելու համար

«Մանչեսթեր Յունայթեդի» ու Դանիայի հավաքականի նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը պատմել է, թե ՈւԵՖԱ-ն ԵՎՐՈ-2020-ի խմբային փուլի Դանիա – Ֆինլանդիա հանդիպման շարունակության համար ինչ տարբերակներ է ներկայացրել։ Առաջին կեսի վերջում դանիացիների կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ուշագնաց եղավ խաղադաշտում։ Նրա մոտ սրտի կաթված էր եղել։ Երկար ժամանակ հենց խաղադաշտում բժիշկները օգնություն ցուցաբերեցեին Էրիկսենին։ Այնուհետև նրան տեղափոխեցին հիվանդանոց։ Հանդիպումը դադարեցվեց ու սկսվեց մոտ մեկ ու կես ժամ անց։

«Նրանք երեք տարբերակ էին թողել մեզ։ Առաջինը հանդիպումն անմիջապես սկսելն էր ու այդ 50 րոպեն խաղալը։ Երկրորդ տարբերակը՝ հաջորդ օրը առավոտյան 12-ին հանդիպումը շարունակելն էր։ Երրորդ տարբերակը՝ 0-3 հաշվով տեխնիկական պարտության գրանցումն էր»,-Շմեյխելի խոսքն է մեջբերում ESPN-ը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա