Logo

«Պետք է ազատվել Մխիթարյանից և Մուստաֆիից ու բավարարել Օբամեյանգի պահանջները»․ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.04.2020ՍՊՈՐՏ
0 JS207708366jpgRoma 1 - «Պետք է ազատվել Մխիթարյանից և Մուստաֆիից ու բավարարել Օբամեյանգի պահանջները»․ «Արսենալի» նախկին ֆուտբոլիստ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:03

-

-

«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Չառլի Նիկոլասը, որը լոնդոնյան ակումբում հանդես է եկել 1983-1988թթ․, խոսել է հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին թիմում պահելու անհրաժեշտության մասին: Նա նշել է, որ «զինագործները» պետք է հրաժարվեն կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններից, որը հիմա վարձավճարով հանդես է գալիս «Ռոմայում»:

«Եթե գումար չկա, դուք պետք է վաճառեք, որպեսզի վերականգնվեք: Դուք կարող եք ազատվել Մխիթարյանից և Մուստաֆիից: Ստացված գումարը պետք է հատկացնել Օբամեյանգի ցանկություններն ու պահանջները բավարարելուն: Հարկավոր է բաց թողնել այն ֆուտբոլիստներին, որոնք հարկավոր չեն թիմին, կան նաև լավ երիտասարդներ, որոնց պետք է շանս տալ: Միայն այդպես է հնարավոր մրցակցել Պրեմիեր լիգայի լավագույն քառյակ մտնելու համար»,- Նիկոլասի խոսքերը մեջբերում է Forzaroma․info-ն:

Ավելի վաղ տարածվել էին տեղեկություններ, որ «Ռոման» ցանկություն ունի գնելու հայ ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերը, սակայն չի կարողանում համաձայնության հասնել «Արսենալի» հետ գումարային հարցերի վերաբերյալ:

La Gazzetta dello Sport․ Մխիթարյանը կարող է որոշիչ դեր ունենալ Ա սերիայի վերջնական հատվածում

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա