Logo

«Պետրոս Ավետիսյանն առաջարկ ունի Ռուսաստանից»․ Սելյուկ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 23.12.2020Հայկական ֆուտբոլ
Պետրոս Ավետիսյան - «Պետրոս Ավետիսյանն առաջարկ ունի Ռուսաստանից»․ Սելյուկ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:42

-

-

Հայաստանի հավաքականի և «Տոբոլի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանի գործակալ Դմիտրի Սելյուկը խոսելով Ղազախստանում հանդես եկող իր հաճախորդների մասին` անդրադարձել է նաև հայ ֆուտբոլիստի ապագային։

«Դեռ վաղ է խոսել, թե ֆուտբոլիստներից ովքեր կմնան ՂՊԼ-ում և ովքեր կհեռանան, որովհետև «Կայրաթից» բացի որևէ այլ ակումբ չգիտի, թե իր տարեկան բյուջեն որքան է կազմելու։ Նույնիսկ չգիտենք` Պրեմիեր լիգային քանի թիմ կմասնակցի։ Երբ հստակություն լինի, կորոշենք։

Ավետիսյանն ու Սեբային «Տոբոլի» հետ գրավեցին երկրորդ տեղը, ինչը ես թիմի համար հաջողություն եմ համարում։ Այս պահին ակումբներ կան, ովքեր ցանկանում են ձեռք բերել Ուսմանին, Բային, Սեբային և Ավետիսյանին։ Ո՞ր թիմերը։ Կտեսնեք։ Ասեմ, որ նրանք բոլորն էլ առաջարկներ ունեն Ռուսաստանից։ Պարզապես հիմա համաճարակի, վիզաների և այլ խնդիրների պատճառով հարցը մի փոքր ձգձգվում է։

Կարծում եմ՝ յուրաքանչյուր խելացի կամ գործից հասկացող մարդ, ով կաշառակեր չէ, հասկանում է, որ Ուսմանը, Բան, Սեբային և Ավետիսյանը շատ լավ ֆուտբոլիստներ են»,-Sports.kz-ի հետ զրույցում ասել է գործակալը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա