Logo

Պետրոս Պետրոսյան. «Արդյունքներիցս այնքան էլ գոհ չեմ»

Հեղինակ
Հրայր Նազարյան
21:04 / 22.04.2023Ծանրամարտ
Բացառիկ
null

Ծանրամարտի երևանյան ԵԱ-ի մրցումային նախավերջին օրը 109 կգ քաշայինների А խմբում բրոնզե մեդալ նվաճած Պետրոս Պետրոսյանը պատմել է տպավորությունների մասին, հաղորդում է VNews-ի թղթակիցը:

- Պետրոս ջան, շնորհավորում ենք բրոնզե մեդալի կապակցությամբ: Ինչպիսի՞ն էր, ըստ քեզ, քո ելույթը:

- Շնորհակալ եմ շնորհավորանքների համար: Շատ ուրախ եմ, որ կարողացա մեդալ նվաճել: Այնպիսի պայմանավորվածություն կար, որ պետք է 10 մեդալ նվաճեինք:

Արդյունքներիցս այնքան էլ գոհ չեմ, քանի որ մարզումներին ավելի շատ կիլոգրամներ էի բարձրացրել: Լարվածությունը խանգարեց, քանի որ առաջին անգամ էի մեծահասակների առաջնությունում, շնորհակալ եմ բոլորիդ:

- Արդյոք սեփական հարկի տակ Եվրոպայի առաջնությունն անցկացնելը օգնե՞ց:

- Օգնեց իհարկե, շատ շնորհակալ եմ այստեղ հավաքված մարդկանց մեզ ոգևորելու համար, քանի որ մրցահարթակ բարձրանալիս մի ուրիշ զգացողություն էր: Կանգնած տեղս փշաքաղվում էի, բայց ստացվեց ամեն ինչ:

- Սպասո՞ւմ էիր, որ կկանգնես պատվո հարթակին:

- Սպասում էի, մտածում էի, որ հրում վարժությունում պետք է ամեն ինչ անեմ, որ կարողանամ մեդալ նվաճել:

Հիշեցնենք, որ այս քաշային կարգում Եվրոպայի կրկնակի չեմպիոն հռչակվեց Սամվել Գասպարյանը, որը երկամարտում գրանցեց 395 կգ (175+220) արդյունք:

Սամվել Գասպարյան. «Հարազատ պատերը մեզ օգնեցին լավ ելույթ ունենալ»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա