Logo

Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 14.06.2020ՍՊՈՐՏ
Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:49

-

-

Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումներն անցկացվելու են առանց հանդիսականների։ Լիոնել Մեսիի մի երկրպագուի, սակայն, այդ հանգամանքը նույնիսկ չկարողացավ ետ պահել խաղադաշտ ներխուժելուց ու իր սիրելի ֆուտբոլիստից ինքնագիր խնդրելու փորձ կատարելուց։

Լիոնել Մեսիի խաղահամարով Արգենտինայի հավաքականի մարզաշապիկը հագին, հեռախոսը ձեռքին՝ երկրպագուն «Մալյորկայի» դեմ հանդիպման 52-րդ րոպեին մտավ խաղադաշտ ու մինչև Մեսի ուղևորությունը մոտեցավ Ժորդի Ալբային։

Անվտանգության աշխատակիցներն առաջ շարժվեցին դեպի խաղադաշտ ներխուժած երկրպագուն և երկու ոստիկանի օգնությամբ կարողացան կանգնեցնել նրան մինչև նրա՝ Լեոյին մոտենալը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի առաջատարը հաղթանակ տոնեց 4-0 հաշվով, իսկ Մեսին խփեց թիմի վերջին գոլը՝ դառնալով նաև երկու գոլային փոխանցման հեղինակ։

«Ռոյթերս» լրատվական գործակալությունը հաղորդում է, որ խաղադաշտ ներխուժած երկրպագուն Ֆրանսիայի քաղաքացի է, ապրում է Մալյորկայում։ Առաջին խաղակեսի ընթացքում երկրպագուն ստադիոնի արտաքին պատերի մոտ հատուկ հարմարանք է պատրաստել, որ երկրորդ կեսում կարողանա հանգիստ խաղադաշտ մտնել։

«Սա պլանավորել էի այն պահից, երբ իմացա խաղի ժամանակացույցը։ Ես ուզում էի լուսանկարվել Մեսիի հետ ու հանդիպել նրան, քանի որ նա իմ կուռքն է։ Ես լուսանկարվեցի, սակայն այնքան էլ հաջող չէր, ու ոստիկանությունը պահանջեց ջնջել այն։ Ես Ժորդի Ալբայի մոտ կանգ առա՝ նրան ասելու համար, որ ուզում եմ Մեսիի մոտ գնալ։ Լավ փորձառություն էր»,- ասել է երկրպագուն՝ հրաժարվելով բացահայտել իր անունը։

«Մալյորկան» չի մեկնաբանել, թե երկրպագուին ինչպես է հաջողվել խաղադաշտ ներխուժել, սակայն իսպանական AS-ը գրում է, որ նա խաղադաշտ է մտել տրիբունայի հարավային հատվածից, որտեղ անվտանգությունը սահմանված կարգով չի պահպանվել։

Լա լիգայի արարողակարգի համաձայն՝ մեկ հանդիպման ընթացքում ստադիոնում կարող է լինել առավելապես 229 մարդ։ Արարողակարգում հատուկ ուշադրություն է հրավիրված, թե թիմերն ինչպես պետք է ժամանեն ստադիոն, ֆուտբոլիստներն ու անձնակազմի մյուս անդամներն ինչպես պետք է պահպանեն կորոնավիրուսի համաճարակի ընթացքում անվտանգության կանոնները։

Նեյմարի հեռանալուց հետո Մեսին մասնակցել է «Բարսելոնայի» խփած բոլոր գոլերի կեսին

1 5 - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

2 5 - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

3 4 - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

4 5 - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

5 4 - Փակ դռները չխանգարեցին Մեսիի երկրպագուին՝ ինքնագիր ստանալու փորձ կատարելու համար (ֆոտոշարք)

  • 5

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա