Logo

Փախստականը. նոր ֆիլմ

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 12.07.2017Կինո
24 the beguiled.w600.h315.2x - Փախստականը. նոր ֆիլմ

Հուլիսյան սպասվող ֆիլմերի շարքում է Սոֆիա Կոպոլայի «Փախստականը//The Beguiled» 2017 ֆիլմը: Գլխավոր դերերի համար ռեժիսորը ընտրել է Նիքոլ Քիդմանին, Քոլին Ֆարելին, Էլ Ֆանինգին ու Քրիստեն Դանսթին: Եթե հիշում եք, Քրիստենը առաջին անգամ չէ համագործակցում ռեժիսորի հետ: 1999 թ. Դանսթը նկարահանվել էր ռեժիսորի «Կույս ինքնասպանները//The Virgin Suicides» ֆիլմում:
«Փախստականը» ֆիլմը ռեժիսորի ամենավառ գործերից մեկն է, իսկ հայ հանդիսատեսն այն գնահատելու առիթ կունենա շատ շուտով: Հուլիսի 27-ին կկայանա ֆիլմի ռւսաստանյան պրեմիերան, որից անմիջապես հետո այն հասանելի կլինի նաև հայկական կինոթատրոններում:
Ֆիլմը պատմում է մեկուսացված պանսիոնի կյանքի մասին: Աղջիկները սովորում են երաժշտությունն, կարդալ ու լավ ժամանակ անցկացնել, բայց նրանք մեկուսացված են արտաքին աշխարհից: Ինչպես բոլորը, հասունացման շրջանում նրանք ևս ունենում են ցանկություններ, որոնք սակայն ստիպված են խեղդել իրենց մեջ: Ամեն բան փոխվում է, երբ նրանց է «այցելում» գրավիչ մի փախստական: Կկարողանա՞ն աղջիկները պայքարել իրենց ներսում արթնացող ցանկությունների դեմ:
Այս տարվա Կաննի կինոփառատոնին Սոֆիա Կոպոլան հաղթեց «Լավագույն ռեժիսոր» անվանակարգում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա