Logo

Փառահեղ Մխիթարյանը, Մ-17 ընտրանու հաջողությունը և Մոսկվայի «Արարատի» հաղթանակը ոչ ֆուտբոլային հաշվով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 25.05.2017Հայկական ֆուտբոլ
bHfRIvIu1Ws - Փառահեղ Մխիթարյանը, Մ-17 ընտրանու հաջողությունը և Մոսկվայի «Արարատի» հաղթանակը ոչ ֆուտբոլային հաշվով. Օրվա գլխավոր լուրերի քրոնիկոնը

Օրը հագեցած էր հայկական ֆուտբոլին առնչվող նորություններով: Դրանք առնչվում են և՛ Հայաստանում, և՛ միջազգային ֆուտբոլում կատարվող իրադարձություններին, որոնք անմիջական կապ ունեն արտերկրում հանդես եկող հայազգի ֆուտբոլիստների հետ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մայիսի 25-ի իրադարձությունների քրոնիկոնը:

  • Հենրիխ Մխիթարյանը, Եվրոպա լիգայի եզրափակչում գրավելով «Այաքսի» դարպասը, դարձել է «Մանչեսթեր Յունայթեդի» պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով եվրագավաթի մեկ խաղարկությունում մրցակիցների դարպասը գրավել է 5 արտագնա խաղերում, ևս մեկն էլ նա հեղինակել է «Օլդ Թրաֆորդում»: Մխիթարյանը գերազանցել է Կրիշտիանու Ռոնալդուի, Դուայթ Յորքի, Ուեյն Ռունիի և Ռուդ վան Նիստելռոյի ռեկորդային ցուցանիշները, ովքեր աչքի էին ընկել 4-ական արտագնա խաղերում:
  • Հայ կիսապաշտպանն ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ: Նրան նախորդել են Պոլ Պոգբան, Անդեր Էրերան և Մարուան Ֆելայնին:
  • Squawka. «Հենրիխ Մխիթարյանը Գավաթների արքան է: Նա, հաշվի առնելով այս մրցաշրջանում գավաթային բոլոր մրցաշարերը, մասնակցել է 12 հանդիպման ու հեղինակել 7 գոլ, կատարել 4 արդյունավետ փոխանցում, ինչի համար էլ նրան պետք է անվանել Գավաթների արքա»:
  • Հայաստանի Մ-17 հավաքականը Սլովակիայում երկրորդ ընկերական խաղն է անցկացրել տեղի հասակակից ընտրանու հետ: Մեր հավաքականն առաջին մրցավեճում 1-5 հաշվով պարտությունից հետո այս անգամ հաղթանակ է տոնել 3-2 հաշվով: Դուբլ է ձևակերպել Ժիրայր Շաղոյանը, ևս մեկ գնդակ էլ հեղինակել է Սերգեյ Մկրտչյանը:

LSuqHpxNVPo5Nh4D9H4PtHhy6l

  • Մայիսի 29-ից հունիսի 2-ը Ռուսաստանի Սոչի քաղաքում կանցկացվի մինչև 16 տարեկանների հավաքականների միջազգային մրցաշար, որին կմասնակցեն Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը, նույն տարիքային խմբում Կրասնոդարի մարզի, Ղազախստանի և Տաջիկստանի հավաքականները:
  • Կայացել է ֆուտզալի Հայաստանի առաջնության եզրափակիչ երրորդ հանդիպումը «Լեոյի» և «Չարբախի» միջև: Հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 7-7 հաշվով, իսկ հետխաղյա 6-մետրանոցներով «Լեոն» հաղթել է 3-2 հաշվով և իր պատմության մեջ առաջին անգամ դարձել Հայաստանի չեմպիոն:
  • Ռուսաստանի 3-րդ դիվիզիոնի «Մոսկվա» շրջանի 7-րդ տուրում «Արարատը» հյուրընկալել է «Կռիլյա Սովետովին» և ջախջախել 10-0 հաշվով՝ տոնելով իր երրորդ անընդմեջ հաղթանակը: Պոկեր է ձևակերպել Թայմուրազ Տոբոևը, հեթ-տրիկ՝ Արտակ Ալեքսանյանը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Օլեգ Ինկինը, Դանիլ Մարտինովը և Սերգեյ Վասիլենկոն:
  • «Արարատն» այս պահին 5 միավորով զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Պատճառն այն է, որ 1-ին տուրի՝ «Զելինոգրադի» հետ մրցավեճում «Արարատի» կազմում խաղացել էր չհայտավորված ֆուտբոլիստ, ինչի հետևանքով թիմին գրանցվել էր տեխնիկական պարտություն (0-3) և հանվել 6 միավոր:
  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար անցումային առաջին խաղում «Ենիսեյը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Տուլայի «Արսենալին»: Դաշտի տերերին ավելացված առաջին րոպեին հաղթանակ է պարգևել Արթուր Մալոյանը, ով 79-րդ րոպեին փոխարինել էր հիմնական կազմում հայտնված Արթուր Սարկիսովին:

  • Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես գալու համար անցումային առաջին խաղում «ԲՄԱ-Խաբարովսկը» հյուրընկալել է «Օրենբուրգին» և գրանցել գոլազուրկ ոչ-ոքի: Ռուսլան Կորյանը որակազրկման պատճառով չի հայտնվել թիմի հայտացուցակում:
  • «Ալաշկերտը» տեսահոլովակ է պատրաստել՝ իր ֆուտբոլասերներին հրավիրելով ներկա գտնվելու Բարձրագույն խմբի առաջնության նախավերջին տուրի՝ «Շիրակի» հետ հանդիպմանը: Աբրահամ Խաշմանյանի սաները հաղթանակի դեպքում վաղաժամ կապահովեն չեմպիոնությունը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա