Բաժիններ

ԼՐԱՑՈՒՑԻՉ

    • ՍՊՈՐՏ

Փառահեղ նորամուտ․ Խուրցիձեն երկրորդ ֆուտբոլիստն է, որ «Ալաշկերտում» եվրագավաթներում դուբլ է ձևակերպել

1625729311 - Փառահեղ նորամուտ․ Խուրցիձեն երկրորդ ֆուտբոլիստն է, որ «Ալաշկերտում» եվրագավաթներում դուբլ է ձևակերպել

Հայկական թիմերից առաջինն «Ալաշկերտը» սկսեց ելույթները եվրագավաթների 2021/22թթ. խաղարկությունում՝ Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում արդյունավետ ոչ-ոքի (2-2) ավարտելով արտագնա հանդիպումն Ուելսի «Կոնաս Կի Նոմադսի» հետ: «Ալաշկերտը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու լավ հնարավորություն ունի:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. «Ալաշկերտը» 7-րդ անգամ մեկնարկի դուրս գալով եվրագավաթների մրցաշարերում, 2-րդ անգամ իր ելույթները սկսեց ոչ-ոքի արդյունքով: Մեկնարկային մյուս 5 հանդիպումներից 3-ում ալաշկերտցիները հաղթել են, 2-ում՝ պարտվել, խփել և բաց են թողել 7-ական գնդակ:

«Ալաշկերտը» 2-րդ անգամ մրցաշարը սկսեց արտագնա խաղով: Առաջին անգամ ալաշկերտցիները մեկնարկային հանդիպումը մրցակցի հարկի տակ էին անցկացրել 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի խաղարկությունում՝ հյուրընկալվելիս գոլազուրկ ոչ-ոքի ավարտելով մրցավեճն Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ:

213319377 681700306067666 421853285453019433 n - Փառահեղ նորամուտ․ Խուրցիձեն երկրորդ ֆուտբոլիստն է, որ «Ալաշկերտում» եվրագավաթներում դուբլ է ձևակերպել

2. «Ալաշկերտը» 4-րդ անգամ է մասնակցում Չեմպիոնների լիգայի մրցաշարին, որի մեկնարկային նախորդ 3 հանդիպումներում տոնել էր մեկ հաղթանակ («Սանտա Կոլոմա»՝ 1-0), մեկ խաղ ավարտել էր գոլազուրկ ոչ-ոքի («Սանտա Կոլոմա»), կրել էր մեկ պարտություն («Սելթիկ» Շոտլանդիա՝ 0-3): Չեմպիոնների լիգայի մրցաշարում ալաշկերտցիները 11-րդ հանդիպումն անցկացրին: «Ալաշկերտը» տոնել է 2 հաղթանակ, 5 խաղ ավարտել է ոչ-ոքի, կրել է 4 պարտություն, խփած և բաց թողած գոլերի տարբերությունը 10-16 է:

Մեր ընտրանին

3. Եվրագավաթների մրցաշարերում «Ալաշկերտի» մասնակցությամբ հանդիպումներում առաջին անգամ 2-2 հաշիվ գրանցվեց: Ավելի գոլառատ են ստացվել միայն ռումինական «Կլուժի» (0-5, 2018/19թթ. Եվրոպա լիգա) և «Ստյաուայի» (3-2, 2019/20թթ. Եվրոպա լիգա) հետ կայացած արտագնա հանդիպումները:

4. Ուելսի «Կոնաս Կի Նոմադսը» դարձավ եվրոպական 42-րդ երկրի ակումբը, որը եվրագավաթներում մրցեց հայկական թիմի հետ: Առավել հաճախ եվրագավաթներում հայկական թիմերը մրցել են Վրաստանի ներկայացուցիչների հետ: Վրացական 8 թիմերի հետ անցկացրած 18 հանդիպումներում հայկական ակումբները 4 հաղթանակ են տոնել, 3 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 11 պարտություն, խփել են 16 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 34 գնդակ:

1625729281 960x592 - Փառահեղ նորամուտ․ Խուրցիձեն երկրորդ ֆուտբոլիստն է, որ «Ալաշկերտում» եվրագավաթներում դուբլ է ձևակերպել

5. Ալեքսանդր Գրիգորյանն «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը նշեց եվրագավաթներում: Նա դարձավ եվրագավաթներում հայկական ակումբ գլխավորած 44-րդ մարզիչը: Նրանցից եվրագավաթներում իրենց սաների հետ առավել շատ հանդիպումներ են անցկացրել Վարդան Մինասյանն ու Վարդան Բիչախչյանը (20-ական), իսկ բոլորից հաճախ՝ 7 անգամ հաղթանակի բերկրանքը վայելել է Աբրահամ Խաշմանյանը:

Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համար

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
    • Ընթերցեք նաև

Բագրատ Նավոյան. «Չունեմ ֆուտբոլիստներ գողանալու հիվանդություն՝ ի տարբերություն որոշ ակումբների»

  • 2255

Որ թիմի հետ կմրցի «Փյունիկը», եթե ՉԼ-ում չհաղթահարի «Կլուժի» արգելքը

  • 2273

Կանանց Չեմպիոնների լիգա. «Հայասայի» առաջին մրցակիցը

  • 735

Ինսայդ. Հայաստանի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը. «Ալաշկերտն» ուժեղացնում է հարձակումը

  • 3818

«Հայաստանում բոլորը երազում են հաղթել «Արարատ-Արմենիային», մենք «Սպարտակի» նման ենք». Պողոս Գալստյան

  • 3580

Արամ Ոսկանյանը գնահատել է «Շկենդիայի» հետ դիմակայությունում «Արարատի» հնարավորությունները

  • 213

«Դժվար է, երբ թիմի լավագույն ֆուտբոլիստներից ես, բայց քիչ ես խաղում». «Փյունիկի» լեգեոների դերի փոփոխությունը

  • 1743

Հայկական ակումբները եվրագավաթներին մասնակցելու արտոնագիր են ստացել. «Նորավանքի» վերաբերյալ որոշման կայացումը հետաձգվել է

  • 299

«Գուշակեք քաղաքը և մարզադաշտը». ՈՒԵՖԱ-ի էջերի հարցումները

  • 2389

Հայտնի է, թե ովքեր են հավակնում ՈՒԵՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի մրցանակին

  • 764

Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին բացեց հաշիվը (տեսանյութ)

  • 5445

Մխիթարյանի փոխանցումից հետո Պելեգրինին բացեց հաշիվը (տեսանյութ)

  • 5443

Հայ մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Կանանց Չեմպիոնների լիգայի հանդիպումներ

  • 452

«Ալաշկերտի» պատմական նվաճումը. Ժոզե Էմբալոն եվրագավաթներում դուբլի հեղինակ դարձած 3-րդ ալաշկերտցին է

  • 1965

Տուխել․«Եվրոպա լիգան շուտով կվերանվանեն Էմերիի գավաթի»

  • 1746

Տուխել․«Եվրոպա լիգան շուտով կվերանվանեն Էմերիի գավաթի»

  • 1714