Logo

Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրանսիայում

Հեղինակ
tigran5
00:00 / 14.12.2021ՍՊՈՐՏ
b653ce71612e43d988c709f83db50f6b - Փարաջանովի ֆիլմերը կցուցադրվեն Ֆրանսիայում

Դեկտեմբերի 15-ին Ֆրանսիայի Պոմպիդու կենտրոնի Ժամանակակից արվեստի պետական թանգարանի` Musée National d’Art Moderne ցուցադրությունների սրահում տեղի կունենա Սերգեյ Փարաջանովի «Տրիպտիխի»` «Կիևյան որմնանկարներ» (1966թ.), «Հակոբ Հովնաթանյան» (1967թ.) և «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով» (1985թ.) ցուցադրությունը։ Այն կազմակերպվում է այս երեք ֆիլմի՝ Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով, տեղեկացնում է Հայաստանի ազգային կինոկենտրոնը:

Ֆիլմերը վերականգնվել են «Հայկական կինոյի դասականներ» նախագծի շրջանակում Հայաստանի ազգային կինոկենտրոնի և «Համո Բեկ-Նազարով» նախագծի կողմից: Վերականգնումը հովանավորել են «Ֆիքսաֆիլմ» և «Կինոկլասսիկա» կազմակերպությունները:

Վերականգնված ֆիլմերի նոր` 35մմ ժապավենային պատճենների տպագրությունը հովանավորել է Հայկական Բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ)` Հայաստանի ազգային կինոկենտրոնի, Պոմպիդու կենտրոնի, Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանի (MoMA), Դովժենկո կենտրոնի և Վրաստանի կինոստուդիայի մշտական արխիվային հավաքածուների համար:

Ցուցադրությունը կուղեկցվի Հայաստանի ազգային կինոկենտրոնի գործընկեր` «Հայ կինոյի դասականներ» ծրագրի կուրատոր և ֆիլմերի վերականգնման փորձագետ` բրիտանացի Դանիել Բըրդի պրեզենտացիայով:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա