Logo

Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 14.11.2018ՍՊՈՐՏ
pashik - Փաշիկ Ալավերդյան. «Հաջորդ նպատակս մի քանի աշխարհի չեմպիոն տալն է»

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփեց Թուրքմենստանում կայացած աշխարհի առաջնությունը, որտեղ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ հաղթող, Գոռ Մինասյանը գերծանր քաշային կարգում հռչակվեց փոխչեմպիոն, իսկ Հակոբ Մկրտչյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ:

Մեդալային հույսեր նաև ունեինք մինչև 81 քաշայինների պայքարում հանդես եկող Անդրանիկ Կարապետյանից, սակայն վերջինս ձախողեց պոկում վարժությունը և հայրենիք վերադարձավ ձեռնունայն:

«Անդրանիկի ճնշման խնդիր ունեցավ մրցման օրը, քթից արյուն եկավ, բայց մրցումից անմիջապես առաջ չէինք կարող կտրուկ իջեցնել նախնական պատվերը, ամենաշատը 2 կգ կարող էինք իջեցնել, որը մեծ փոփոխություն չէր մտցնի: Բոլորը մարզումներին տեսել են, թե ինչ բարձր կիլոգրամներ է բարձրացնում Անդրանիկը: Եվրոպայի երիտասարդների առաջնությանը նա 5 -6 կգ ավել էր բարձրացրել»,-ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Հայ մասնագետի խոսքով` նախկին վնասվածքը որևէ առնչություն չունի Անդրանիկի վատ ելույթի հետ և այն զգացնել չի տվել ԱԱ-ի ժամանակ: Փոխարենը, հայ ծանրորդը դեկտեմբերին կմասնակցի Քաթարում կայանալիք գավաթի խաղարկությանը, որտեղ վիճարկվելու են օլիմպիական խաղերի վարկանշային միավորներ:

Փ. Ալավերդյանը նաև շեշտեց, որ թեև մեր կանանց հավաքականը չկարողացավ միջամտել մեդալային պայքարին, բայց հետագայում հայ մարզուհիները կարող են մեծ հավակնություններ ունենալ նման խոշոր մրցաշարերին: Չէ որ երիտասարդների ու պատանիների մրցումներից մեր ծանրորդուհիները միշտ վերադառնում են մեդալային մեծ ավարով:

«Անկախ մեր կամքից սերնդափոխություն է տեղի ունեցել: Բայց աղջիկները ապագայում կպայքարեն բարձր տեղերի համար»:

Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչը նաև հայտարարեց, որ Հռիփսիմե Խուրշուդյանը այլևս չի մարզվում հավաքականի հետ և մեր ընտրանու անդամ չէ:

Ավելի մանրամասն տեսանյութում՝ 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա