Logo

Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 23.06.2020ՄՇԱԿՈՒՅԹ
armensargsyann - Փաստեր Արմեն Սարգսյանի կյանքից

Այսօր առանձնացրել ենք հետաքրքիր փաստեր Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասին։

1. Արմեն Սարգսյանը ծնվել է 1953 թվականին Երևանում` ճարտարապետ Վարդան Խորենի Սարգսյանի (Տեր-Սարգսյան) ընտանիքում:

2. Քչերը գիտեն, որ ՀՀ նախագահը ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու է, դոցենտ:

Նա 1976 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, իսկ 1978 թվականին՝ ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի ասպիրանտուրան:

3. Հեղինակ է բազմաթիվ ակադեմիական հոդվածների և հրապարակումների տեսական ֆիզիկայի, աստղաֆիզիկայի, համակարգչային մոդելավորման, քաղաքագիտության և անցումային տնտեսության ոլորտներում։ Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր է: Իսկ 1992 թվականից՝

Լոնդոնի համալսարանի մաթեմատիկական գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, այնուհետև՝  Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր։

4.  1992-2000 թվականներին (ընդհատումներով) հանդիսացել է ՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան, 1993-1994 թվականներին՝ ՀՀ ավագ դեսպան՝ Եվրոպայում, ԵՄ-ում։

5. 2002 թվականին Արմեն Սարգսյանը ստացել է Բրիտանիայի քաղաքացիություն, որից հրաժարվել է 2011 թվականին և ստացել Հայաստանի քաղաքացիություն։

6. 1996-1997 թվականներին Արմեն Սարգսյանը զբաղեցրել է  ՀՀ վարչապետի պաշտոնը։

7. Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլայի կողմից արժանացել է «Մեծ խաչի ասպետ» ժապավենակիր շքանշանին։

8.Համաձայն մամուլում պտտվող հրապարակումների ու հետաքննությունների, ինչպես նաև միջազգային լրագրողական հետաքննական «Investigative Dashboard» կազմակերպության բացահայտումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է խոշոր բիզնեսմեն:

Ինքը՝ նախագահը հերքում է այդ ամենը։

9.  Ըստ մամուլի հրապարակումների՝ Արմեն Սարգսյանը հանդիսանում է «Highbury Grօup»-ի ղեկավարը: Ընկերությունների խումբը գրանցված է բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորում, ինչպես նաև  ղեկավարում է  15 ընկերություններ միավորող «Knightsbridge» ընկերությունների խումբը։

10. ՀՀ նախագահը ամուսնացած է արվեստաբան և գրեղ Նունե Սարգսյանի հետ, ունի երկու որդի, երեք թոռնիկ։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա