Logo

Փաստեր գլխուղեղի մասին…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 18.08.2020ՄՇԱԿՈՒՅԹ
glxuxooo - Փաստեր գլխուղեղի մասին...

Մենք առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր գլխուղեղի մասին, որ գուցե չգիտեք։

Փաստեր

1. Մարդու գլխուղեղի տարբեր հատվածների միջև տեղեկատվությունը սահում է 420 կմ/ժամ արագությամբ:

2. Բոլորիս հայտնի է «մարդիկ օգտագործում են իրենց ուղեղի 10 %-ը» արտահայտությունը, սա վիճելի տեսություն է, ըստ որի մարդկանց մեծամասնությունը օգտագործում է իր ուղեղի միայն որոշակի հատվածը, սովորաբար դիտարկվում են 10 %, 15 %, 7 % տարբերակները։ Այս պնդումն իրականում միֆ է և գիտության մեջ ընկալվում է, որպես «հոգեբանության վերաբերյալ սխալ պատկերացում», բժիշկներն ու ոլորտի մասնագետներն այս թյուրըմբռնումն անվանում են՝ «նեյրոմիֆ»։ Մենք օգտագործում ենք մեր ամբողջ ուղեղը, այլ ոչ միայն 10 տոկոսը։

3. Ուղեղի վիրահատությունը հնագույն պրակտիկա ունի: Որոշ մշակույթներում մարդիկ անցքեր էին բացում գանգի վրա՝ փորձելով մեղմել ցավերը կամ բուժել հիվանդությունները:

4. Թեև գլխուղեղը կազմում է մարդու ընդհանուր զանգվածի ընդամենը 2 տոկոսը, սակայն այն օգտագործում է 25 տոկոս թթվածինն ու էներգիան:

5. Պարզվում է, որ կնոջ ուղեղը մոտավորապես չորս տարով ավելի դանդաղ Է ծերանում, քան տղամարդունը. հենց  այս եզրակացությանն են հանգել Սենտ Լուիսում Վաշինգտոնի համալսարանի Բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականներ: Գիտափորձին մասնակցել Է 20-ից մինչեւ 82 տարեկան ավելի քան 200 մարդ՝ 121 կին եւ 84 տղամարդ:

6. Մարդու գլխուղեղը կշռում է ~1.3 կգ․ այդպիսով այն մարդու երրորդ խոշորագույն օրգանն է:

7. Ըստ գիտնականների, մարդու ուղեղում օրական մոտ 70 000 միտք է ծագում, իսկ ողջ կյանքի ընթացքում ժամանակակից մարդու ուղեղը կարող է մինչև մեկ քվադրիլիոն տեղեկատվություն հիշել:

8. Ի դեպ, հետաքրքիր տեղեկատվություն. ախտաբանական անատոմիայի մասնագետը, որը ղեկավարում էր Ալբերտ Էյնշտեյին դիահերձումը, գողացել էր նրա ուղեղն ու շուրջ քսան տարի պահել ֆորմալինի լուծույթի մեջ։

9. Մարդու ուղեղը երբեք չի հանգստանում: Անգամ այն ժամանակ, երբ մենք քնում ենք, մեր ուղեղը շարունակում է բավականին ջանասիրաբար աշխատել. ի դեպ, քնի մեջ այն ավելի ակտիվ է գործում, քան արթուն ժամանակ:

10. Մտավոր աշխատանքը չի հոգնեցնում ուղեղը: Ուղեղի հոգնածության զգացողությունն առաջանում է մեր էմոցիաների պատճառով: Ակտիվ գործունեության ընթացքում ուղեղի միջով հոսող արյան բաղադրությունը չի փոփոխվում:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա