Logo

Փաստեր հայտնի էրոտիկ ֆիլմերի մասին

Հեղինակ
Արև Թովմասյան
00:00 / 14.01.2021Կինո
սդ 2 - Փաստեր հայտնի էրոտիկ ֆիլմերի մասին

Այս ժանրը ամեն տարի զարգանում է, և այն, ինչ արգելված էր տարիներ առաջ, հիմա համարվում է թեթև էրոտիկա։

Բայց մի քանի ֆիլմեր կարծես դարձել են այս ժանրի հիմնաքարերը։ Ձեզ ենք ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստ Հայտնի էրոտիկ ֆիլմերի մասին։

Մոխրագույնի 50 երանգները/50 оттенков серого

1. Հոլիվուդյան մի քանի ստուդիաներ երազում էին էկրանավորել այս գիրքը: Արդյունքում՝ հեղինակն իր ստեղծագործությունն էկրանավորելու պայմանագիր ստորագրեց այն կինոստուդիայի հետ, որն ամենաշատ գումարն առաջարկեց: Universal Studios-ի վճարած հոնորարը եղել է 30 միլիոն դոլար։

2. Ֆիլմի պրեմիերայից հետո Դակոտա Ջոնսոնը բաժանվել է փեսացուից՝ Մեթյու Հիթից: Վերջինս չկարողացավ հանդուրժել չափազանց բաց տեսարանները:

3. Քրիստիան Գրեյի դերում ի սկզբանե դիտարկվել է Ռոբերտ Պատինսոնը: Սակայն մերժում ստանալուց հետո դերը առաջարկվել է Չարլի Հաննեմին, Ալեքսանդր Սկարսգարդին, Թեո Ջեյմսին, Ռայան Գոսլինգին և Քլինթ Իսթվուդի որդուն ՝ Սքոթին: Ի դեպ, Չարլի Հաննեմը գործնականում պայմանագիր է կնքել ու նույնիսկ կարդացել գրքի առաջին մասը: Բայց վերջում նա փոխել է միտքը և հրաժարվել դերից:

4. Նկարահանումների ժամանակ դերասաններն ունեցել են անձնական սեքսուալ փորձագետներ: Բացի այդ, նրանք ստիպված էին կարդալ շատ գրականություն BDSM թեմայով: Հատկապես Ջեյմի Դորնանը: Նա նույնիսկ խոստովանել  է, որ կարդալուց հետո իրեն այնքան կեղտոտ էր զգում, որ կնոջն ու երեխաներին գրկելուց առաջ, ստիպված էր մի քանի անգամ լոգանք ընդունել։

5. Էկրանին կատարյալ տեսք ունենալու համար Դակոտան խիստ դիետա է պահել, իսկ Ջեյմին օրական խմում էր մի քանի սպիտակուցային կոկտեյլ և մարզվում մարզադահլիճում ամեն օր:

6. Դակոտա Ջոնսոնը արգելել է իր ծնողներին՝  Մելանի Գրիֆիտին և Դոն Ջոնսոնին, դիտել այս ֆիլմը:

50 оттенков свободы: видео нового трейлера - Korrespondent.net

Էմմանուել/Эммануэль

1.Սյուժեի հիմքում գրող Էմանուել Արսանի գիրքն է: Երկար ժամանակ այն համարվում էր ինքնակենսագրական, իսկ ավելի ուշ պարզվեց, որ նրա ամուսինը ՝ ֆրանսիացի դիվանագետ Լուի-Ժակ Ռոլ-Անդրիանը, իր ավանդն ունի գիրքը գրելու գործում: Ամուսինները միասին վեպ են գրել, իսկ ավելի ուշ թողարկել են գրքերի մի ամբողջ շարք հորինված գեղեցկուհի Էմանուելի մասին:

2. Ֆիլմը նկարահանվել է բացարձակ սկսնակ մարդու կողմից. Ժուսթ Ժեկինը նույնիսկ ռեժիսոր չէր: Նա սովորել է լուսանկարչություն, բայց հաջող դեբյուտից հետո որոշել է զբաղվել էրոտիկ ժանրով: «Օ-ի պատմությունը» և «Լեդի Չաթերլիի սիրեկանը» ֆիլմերը «Էմանուելի» հաջողությունը չեն կրկնել:

3. Առաջատար դերասանուհի Սիլվիա Քրիստելը նկարահանման պահին դարձել է 22 տարեկան: Աղջիկն իրեն ոչ մի դիետայով և մարզումներով չէր տանջում, նա արդեն իսկ անկրկնելի էր:

4. Սիլվիան դարձել է էրոտիկ ժանրի խորհրդանիշ, որին ցանկանում էին են ոչ միայն համաշխարհային հայտնիներ, այլ նաև պետությունների ղեկավարներ: Նա Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստանի սիրուհին էր, ով 26 տարով մեծ էր դերասանուհուց: Սակայն նա չէր թաքցնում այս փաստը և նույնիսկ հպարտ էր դրանով:

5. Թաիլանդում, մասնավորապես լողափում, սեքս տեսարանի նկարահանման ընթացքում ոստիկանության կողմից ձերբակալվել է ամբողջ ստեղծագործական խումբը, ներառյալ դերասաններն ու ռեժիսորը: Ինչպես պարզվել է, այն հողը, որի վրա նկարահանվել են բաց տեսարանները, սուրբ էր: Հայտնի չէ, թե ինչպես կավարտվեր այս պատմությունը, եթե կառավարությունը չմիջամտեր:

Умерла исполнительница роли Эммануэль Сильвия Кристель

Լայն փակված աչքերով/С широко закрытыми глазами

1.Գրեթե 30 տարի Սթենլի Կուբրիկը մտածել է Արթուր Շնիցլերի «Երազների վեպը»-ը էկրանավորելու մասին։ Սակայն նա չկարողացավ տեսնել ֆիլմի պրեմիերան. ռեժիսորը մահացավ ֆիլմի թողարկումից մի քանի ամիս առաջ:

2. Ֆիլմը ի սկզբանե նախատեսված էր որպես կատակերգություն, իսկ գլխավոր դերում պետք է լիներ Սթիվեն Մարտինը:

3. Ֆիլմը նկարահանվել է Անգլիայում, չնայած գործողությունը տեղի էին ունենում Նյու Յորքում: Կուբրիկը տառապում էր աերոբոբիայից(վախ թռչելուց), ուստի Նիկոլ Քիդմանը և Թոմ Քրուզը ստիպված էին բնակարան վարձել Անգլիայում և տեղափոխել ամբողջ ընտանիքով: Երկու դերասաններն էլ պայմանագիր են կնքել պայմանով, որ նկարահանվելու են այնքան, որքան պահանջում է ռեժիսորը:

4. Սթենլին ստիպել է Քիդմանին էրոտիկ տարբեր դիրքեր զբաղեցնել և արգելել է Թոմ Քրուզին բացատրությւոններ տալ։ Կուբրիկի համար կարևոր էր, որ Քրուզը իրեն իսկապես դավաճանված զգար։

5. Ֆիլմի թողարկումից հետո ամենաամուր զույգերից մեկը ՝ Թոմ Քրուզն ու Նիկոլ Քիդմանը, բաժանվեցին:

С широко закрытыми глазами – ИНОЕКИНО


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա