Logo

Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 13.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
2b251a77d3fcfac30b6813379d4c3bb5 1 - Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

Թոմ Հենքսը հայտնել է, որ կնոջ՝ Ռիտա Ուիլսոնի հետ վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա գրել է իր Թվիթերում։ Դերասանը հայտնել է, որ գտնվում է Ավստրալիայում և հետևում է բժշկական անձնակազմի ցուցումներին։ Vnews-ն առանձնացրել է 10 փաստ հայտնի կինոդերասանի մասին:

Փաստեր Թոմ Հենքսի մասին

1.Թոմ Հենքսը ծնվել է 1956 թվականի հուլիսի 9-ին Կալիֆորնիա նահանգի Կոնկորդ քաղաքում։ Նրա հայրը շեֆ-խոհարար էր աշխատում տեղի ռեստորաններից մեկում, մայրը աշխատում էր նույն ռեստորանում որպես մատուցողուհի։

2.Նա տան երրորդ երեխան էր։ Նրա ծնվելուց 5 տարի հետո նրա ծնողները բաժանվեցին, և ինքն ու իր երկու եղբայրները՝ Լարրին ու Սանդրուն սկսեցին բնակվել հոր հետ:

Tom hanks - Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

3.Արդեն պատանեկան հասակում Թոմի մոտ նկատվում էր դերասանական տաղանդ։ Կալիֆորնիայի ինստիտուտ ընդունվելուց հետո նա կիսատ թողեց ուսումը և միացավ Կլիվլենդում հանդես եկող դերասանական մի փոքր խմբի։

4.Թոմ Հենքսը ուղղափառ եկեղեցու հետևորդ է։

5.Կինոյում իր առաջին նշանավոր դերը 1998 թվականին նկարահանված «Մեծը» ֆիլմում էր։ Իր արդեն շուրջ 40 տարվա կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է ամերիկյան մի շարք մրցանակների արժանացած ֆիլմերում։ Ստացել է 61 տարբեր կինոմրցանակ:

8c6a7bba637c4a7552a1a6d8ee16cc28 4 960x533 - Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

6.2006 թվականի տվյալներով՝ հենց Թոմ Հենքսի մասնակցությամբ ֆիլմերն են եղել ամենաշահութաբեր։ Նրա մասնակցությամբ ֆիլմերի ընդհանուր շահույթը կազմել է մոտավորապես 6 միլիարդ դոլլար, որոնցից ամենաեկամտաբերը «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմն է։

7.Թոմ Հենքսը նաև կինոյի պատմության ամենամեծ հոնորար ստացած դերասաններից է։ «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմի համար նա ստացել է 51 միլիոն դոլլար, ավելի մեծ հոնորարի է արժանացել միայն Ջոնի Դեփը «Կարիբյան ծովի ծովահենները. տարօրինակ ափերում» ֆիլմի համար: Այս առիթով «Entertainment Weekly» ամսագիրը հայտարարել է, որ Թոմը միակ ժամանակակից դերասանն է, որն, իսկապես, արժանի է իր հոնորարներին:

8. Թոմ Հենքսը ամուսնացած է եղել 2 անագմ՝ 1978 թվականին Սամանտա Լուիսի հետ, ումից բաժանվել է 1987 թվականին։ Այժմ՝ դերասանուհի Ռիտա Ուիլսոնի հետ։ 2011 և 2013 թվականների Թոմը թոռնիկներ ունեցավ:

64f708b5436a825a62881bbda8041576 - Փաստեր Թոմ Հենքսի կյանքից

9. Հենքսը ռեժիսոր Սթենլի Կուբրիկի մեծ երկրպագու է, ամենասիրելի ֆիլմն է «A Space Odyssey» կինոնկարը:

10.Թոմ Հենքսը պատմության մեջ երկրորդ դերասանն է, որը երկու տարի անընդմեջ արժանացել է «Օսկար»-ի՝ «Ֆիլադելֆիա» ու «Հրեշտակներ և հրեշներ» ֆիլմերի համար:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա