Logo

Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 24.03.2020ՄՇԱԿՈՒՅԹ
տիգրան - Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

Հայաստանում համաճարակային իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծվել է պարետատուն, որի ղեկավարման համար պարետ նշանակել փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, և Ավինյանի գրասենյակն էլ ապահովելու է պարետատան աշխատանքների սպասարկումը։

Vnews-ն առանձնացրել է

փաստեր Տիգրան Ավինյանի մասին։

1.Ավինյանը ծնվել է 1989 թվականի փետրվարի 28-ին Երևանում։

2.2009 թ․ ավարտել է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը՝ ստանալով բակալավրի կոչում, այնուհետև ստացել է մագիստրոսի որակավորում։

3.Հիմնադրել և ղեկավարել է ոռոգման համակարգերի տեղադրմամբ և լանդշաֆտային դիզայնով զբաղվող «Իրիգեյթ» ընկերությունը։

4.Իսկ 2014-2018 թթ։ ղեկավարել է ծրագրային ապահովմամբ զբաղվող «Սայբեր Վիժըն» ընկերությունը

axtotvac - Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

5.ՈՒսում է ստացել նաև արտասահմանում. 2014 թ․ գերազանցությամբ ավարտել է Լոնդոնի Քուին Մերի համալսարանը՝ ստանալով ֆինանսների մագիստրոսի կոչում։

6.Կուսակցական գործունեության մասին. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թ.-ից՝ կուսակցության վարչության անդամ:

7.Առաջին անգամ ԱԺ-ում մանդատ է ստացել 2017 թվականին, մինչև 2018 թթ. եղել է Երևան քաղաքի ավագանու անդամ «ԵԼՔ» խմբակցությունից։

v opasnosti 1 - Փաստեր Տիգրան Ավինյանի մասին

8. 2019 թ. հունվարի 16-ից ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ:

9. 2016 թ. Պաշտպանության նախարարության կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ ապրիլ և մայիս ամիսներին Հայրենիքի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցելու, առաջնագծում մարտական խնդիրները բարեխղճորեն կատարելու համար։

10. Տիգրան Ավինյանը ամուսնացած է և ունի երկու դուստր:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա