Այսօր առանձնացրել ենք մի քանի հետաքրքիր փաստեր՝ աշխարհի տարբեր երկրների բանակների մասին:
Հին հույն կառավարիչները կազմավորում էին «սուրբ զորքեր», որոնք համարվում էին անպարտելի: Բացատրությունը պարզ էր. տղամարդիկ կատաղի կռվում էին ու նախընտրում մահը՝ պարտությունից, որպեսզի իրենց սիրելի տղամարդկանց առաջ չխայտառակվեն:
Երբ ամերիկացի զինվորները դուրս են ցատկում ինքնաթիռներից, նրանք գոռում են «Ջերոնիմո»: Իրականում դա պայմանավորված է մի խիզախ հնդկացու պատմության հետ, որը երկար տարիներ շարունակում էր պատերազմել եվրոպական զավթիչների դեմ: Նրա անունը Ջերոնիմո էր: Արտասանելով այդ անունը ՝ ամերիկացիները հույս ունեն ստանալ այդ մարդու քաջությունը:
Ի սկզբանե Բրալյան գրերը ռազմական նշանակություն ունեին՝ դեռևս Նապոլեոնի ժամանակներից։ Դրա միջոցով զինվորները կարողանում էին տեղեկատվություն փոխանակել՝ առանց աղմուկի և լույսի։ Սակայն շուտով պարզվեց, որ բավականին բարդ և ժամանակատար է այդ գրերը յուրացնելը, ուստի շատ տարիներ անց միայն Բրայլյան գրերը սկսեցին ծառայել մարդկությանը…
20-րդ դարի կեսերին, Սուրբ ծնունդից առաջ, Կոլորադո-Սպրինգսի խանութներից մեկը, որոշելով գովազդային ակցիա կազմակերպել, թերթում հայտարարություն էր տվել Սանտա Կլաուսի հեռախոսահամարով։ Դժբախտաբար, թե բարեբախտաբար այդ համարը սխալ էր տպագրվել և համընկել էր հակաօդային պաշտպանության տեղական հրամանատարական կենտրոնի հեռախոսահամարի հետ։ Ուստի երեխաների զանգերին պատասխանելով՝ զինվորականները հայտնում էին նրանց Սանտա Կլաուսի գտնվելու կոորդինատները։ Այդ ավանդույթը պահպանվել է մինչև մեր օրերը, և երեխաները ամբողջ դեկտեմբեր ամսին կարող են իմանալ՝ որտեղ է գտնվում Սանտան։
Բրազիլացի զինվորները կարող են անվճար խոսել ռացիայով ՝ օգտագործելով ամերիկյան արբանյակները: Այս հայտնագործությունն արվել է ոչ վաղ անցյալում: Բավական է պարզապես տեղադրել անհրաժեշտ դետալը, և արբանյակային կապն ապահովված է:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իր կատարած սխրանքների համար անգլիացիները գնդապետի կոչում տվեցին № 888 աղավնուն:
Բոլիվիան թեև չունի ծովային տարածքներ, սակայն այդ երկրի բանակում կան նաև ռազմածովային ուժեր: Բանն այն է, որ երբ 1879թ.-ի պատերազմից հետո Բոլիվիան ստիպված էր Չիլիին զիջել իր ջրային սահմանները, այդպես էլ երկրի հասարակական գիտակցությունը չկարողացավ հաշտվել այդ իրողության հետ և նրանք պահպանեցին պետության ռազմածովային ուժերը:
Թվաքանակով ամենամեծ բանակն ունեն Չինաստանը` 2,285,000 , Ամերիկայի Միացյալ Նահանգները` 1,456,850, Հնդկանստանը` 1,325,000, Հյուսիսային Կորեան` 1,262,000, Ռուսաստանը` 1.037.000 մարդ:
Զինվորական համազգեստի դիզայնը սկսել են քննարկել դեռևս 20-րդ դարում։ Համազգեստի թևքերին կոճակը դրվել է այն պատճառով, որ գյուղերից բանակ եկած երիտասարդները սովորություն են ունեցել բերանը մաքրել թևքով, որի հետևանքով համազգեստը շատ արագ կեղտոտվել է, իսկ համազգեստներն անընդհատ փոխելը մեծ ծախսերի հետ էր կապված։ Երբ թևքերին կոճակ դրվեց, դա արդեն խանգարեց զինվորներին բերանը թևքով մաքրել, և համազգեստները սկսեցին ավելի երկար օգտագործվել։
Ընթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո