Logo

Կոուտինյոն՝ «Բարսելոնայում» անցկացրած ժամանակահատվածի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:31 / 24.03.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն, որը վարձավճարով հանդես է գալիս «Ասթոն Վիլայում», խոսել է կատալոնական ակումբում անցկացրած ժամանակաշրջանի մասին։

«Դժվար է ասել, թե ինչ չստացվեց «Բարսելոնայում», ես լավ ժամանակ անցկացրի այնտեղ, բայց հետևողականությունը և իմ խաղը կարող էին տարբեր լինել: Ժամանակն է առաջ գնալ։ Ես միշտ մեծ հարգանք եմ տածում թիմի նկատմամբ։

Ես շնորհակալ եմ «Բարսելոնային» իմ աշխատանքին հավատալու համար և շնորհակալ եմ հարուստ պատմություն ունեցող ակումբի գույները պաշտպանելու հնարավորության համար»,- Կոուտինյոյի խոսքն է մեջբերում Globo Esporte-ն:

29-ամյա Կոուտինյոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին 135 միլիոն եվրոյով: Կիսապաշտպանի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ կավարտվի 2023 թվականին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա