Logo

Փիթեր Դինքլեյջը խոսել է «Գահերի խաղի» վերջաբանի մասին

Հեղինակ
tigran5
00:00 / 11.01.2022ՍՊՈՐՏ
upload 04 pic4 zoom 1500x1500 39741 - Փիթեր Դինքլեյջը խոսել է «Գահերի խաղի» վերջաբանի մասին

Դերասան Փիթեր Դինքլեյջը, ով մարմնավորել է Թիրիոն Լանիսթերին «Գահերի խաղը» հեռուստասերիալում, Independent-ին տված հարցազրույցում գովաբանել է սերիալի ավարտը, որը մեծ հակասություններ էր առաջացրել երկրպագուների շրջանում:

Դերասանի խոսքով՝ հանդիսատեսը չէր ցանկանում, որ սերիալը ավարտվեր, և առավել ևս արյունոտ բռնապետությամբ, որը կազմակերպել էր Դեյներիս Թարգարիեն: «Ես գիտեմ, որ շատերը զարմացած էին ավարտից, բայց եթե ուշադիր նայեն, կնկատեին հուշումները…»,– ասել է նա:

Դինքլեյջը նաև նշել է, որ «Գահերի խաղի» հաջողության շնորհիվ այժմ կարող է ընտրել իրեն հարմար դերերը և չգնալ փոխզիջումների: «Երբեմն մի աշխատանք ես վերցնում, իսկ հետո ուզում ես դա չանել: Բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում, սա աշխատանք է, երջանկություն, որը կա»,- նշել է դերասանը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա