Logo

Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե…

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 28.02.2020Արվեստանոց
1d823fe8f528d99c017ed1dd52556ee4 3 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Փոփ արտը արվեստի ուղղություն է, որը  հաճախ անվանում են հակաարվեստ, այն հիմնված է մասսայական մշակույթի վրա: Փոփ արտի զարգացման գործում մեծ դեր են խաղացել գովազդը, նորաձևությունը ու թրենդները: Այն յուրատեսակ պատասխան էր 20-րդ դարի արվեստի ուղղությունների լրջությանը:

Փոփ արտի հետքերով

Փոփ արտը 20-րդ դարի ամենազդեցիկ  և նշանավոր գեղարվեստական շարժումներից մեկն է թե՛ գեղանկարչության, թե՛ արվեստի այլ ոլորտներում: Փոփ արտի ամենաբնութագրիչ հատկանիշը հանրամատչելի մշակույթից վերցրած թեմաների և մեթոդների հատուկ ընտրությունն է, ինչի արդյունքում էլ ոճը արագ ու մեծ ճանաչում ձեռք բերեց:

Շարժումը սկիզբ առավ 1960-ականներին, Փոփ արտի հայրենիքը Մեծ Բրիտանիան է, սակայն իր զարգացման գագաթնակետին այն հասավ ԱՄՆ-ում: Ընդունված է համարել, որ Փոփ արտի հիմնադիրները Էնդի Ուորհոլն ու Յասպեր Ջոնսն են:

1a6dd3e99bb8b368900757d6806ac592 4 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

«Անկախ խմբավորում»

Գեղանկարչության նոր ոճի առաջին քայլերը կապված էին նկարիչների և ճարտարապետների «Անկախ խմբավորման» գործունեության հետ, որը հիմնադրվել է 1952 թվականին Լոնդոնում: Հենց նրանք առաջինն օգտագործեցին ժամանակակից տեխնոլոգիաները մասսայական ու քաղաքային մշակույթի առաջատար մոտիվներով կտավներ ստեղծելու համար: Ուսումնասիրման առաջին ու ամենամեծ աղբյուրն էր ամերիկյան մշակույթը: Ոճի պիոներները ուսումնասիրում էին մասսայական մշակույթի հոգեբանական ազդեցությունը, իմաստը, լեզվական բովանդակությունը: Առաջին հերթին նրանք հետաքրքրվում էին արդյունաբերական գովազդի մեթոդներով և կոլաժների ստեղծման տեխնիկայով:

«This Is Tomorrow »

1956 թվականին տեղի ունեցավ «This Is Tomorrow» ցուցահանդեսը, որտեղ գեղանկարիչները հանրության դատին էին ներկայացնում Փոփ արտ ոճի աշխատանքներ. պատկերված էին հոլիվուդյան կինոաստղեր ու կադրեր հայտնի ֆիլմերից: Ցուցահանդեսից անմիջապես հետո շարժմանը միացան արվեստների դպրոցների շատ շրջանավարտներ, որոնք ոգևորվել էին նորահայտ ոճով:

2fd6fe91bcfc263f4dab2af28dc716fb 6 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Միացյալ Նահանգներ

ԱՄՆ-ում ոճը զարգանում էր աննախադեպ մեծ թափով: այստեղ մեծ ուշադրություն էին դարձնում սպառողական ապրանքների փաթեթավորման էսթետիկացմանը: Ամերիկյան Փոփ արտի էությունը. այն ապրանքները, որոնք մարդիկ օգտագործում են, հավասարի նշան են դնում տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչների միջև: Այդպիսով ամերիկյան Փոփ արտը սոցիալական հավասարության արվեստ է:

03c0b6e56dcbd7c712842f6c68cac404 1 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Անվանումը

Ոճը ներկայացնող տերմինը ի հայտ է եկել 1955-1957 թվականներին բրիտանացի քննադատ Էլլոուեյի շնորհիվ. նրան  զարմացնում էր այն փաստը, որ իր կողմից արտաբերված արտահայտությունը սկսում են օգտագործել գեղանկարչության մի ամբողջ շարժում անվանակոչելու համար:

Կիտ Հարինգ

Ամերիկացի նկարիչ, քանդակագործ ու հասարակական գործից Կիտ Հարինգը համարվում է Փոփ արտ ոճի ամենահայտնի ստեղծագործողներից մեկը: Հարինգը խոստովանել է, որ մանկուց տարված էր կոմիքսներով, ինչը հետագայում իր ազդեցությունը թողեց Հարինգի արվեստի վրա: Հարինգը հանրաճանաչ դարձավ 80-ականներին, երբ նրա նկարները հայտնվեցին Նյու Յորքի Մետրոպոլիտենի պատերին:

pop art 2 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Դեյվիդ Հոկնի

Բրիտանացի նկարիչ է, համարվում է Փոփ արտի հիմնադիրներից ու լավագույններից մեկը:

8cd0f0fa78a722a4833cf17de192606d - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Յասպեր Ջոնս

Բանակից վերադառնալուց հետո 20-ամյա Ջոնսը սկսեց նկարել ամերիկյան դրոշներ: հետագայում նա անցավ հետքերի տեսքով նկարներին: 2006-ին անանուն կոլեկցիոները Յասպեր Ջոնսի «ֆալստարտը» (1959) կտավի համար վճարեց 80 մլն $: Հետագայում Ջոնսին մեծ փառք բերեցին մի շարք տարբեր նկարներ ու քանդակներ: Ջոնսը աշխատել է իրական առարկաների հետ` ներկայացնելով դրանք կտավի և քանդակագործության մեջ իրենց ամբողջ եզակիությամբ: Իր ստեղծագործությունների համար նա օգտագործել է բոլորի համար պարզ և հասկանալի իրեր` գարեջրի շիշ, դրոշ կամ քարտեր: Նկարիչը, կարծես, խաղում  է դիտողի հետ՝ հաճախ սխալ գույներ նկարելով:

8ec876bab7151703e5002dff82c908ac 1 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Ռոյ Լիխտենշտեյն

1960 թվականին նա սկսել է դասավանդել Ռաթգերի համալսարանում, Ռոյի գեղագիտական ճաշակի վրա մեծ ազդեցություն են թողել Ալան Կապրոուի գործերը, որոնք ավելի մեծ հետաքրքրություն են առաջացրել նրա մոտ Փոփ արտի հանդեպ: Լիխտենշտայնն  իր առաջին աշխատանքները Փոփ արտ ոճում ստեղծել է 1961 թվականին՝ օգտագործելով նկարներ կոմիքսներից ու մուլտֆիլմերից և կիրառելով արտադրական տպագրության տեխնոլոգիաները:

17e37588858ce2468e4b64d05239ce52 3 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Էնդի Ուորհոլ

Էնդիի համար իսկական վերելքի տարիներ էին 50-ականներն: Նա առաջինն էր, որը կարողացավ թանաքի օգնությամբ այդքան հմտորեն պատկերել կանացի կոշիկներ: Շուտով Էնդին կազմակերպում է իր առաջին անհատական ցուցահանդեսը, իսկ մի քանի տարի անց՝ 1965 թ. նրան ընդունում են «Գեղարվեստական խմբագիրների միություն»: Այս շրջանում Էնդին ստեղծում է իր առաջին նկարները: 1960 թ. Ուորհոլը զբաղվում է Coca-Cola-ի շշերի դիզայնով և շուտով սկսում է զբավել մասսայական օգտագործման ապրանքների դիզայնով:

8b01c0353de0af28a8cb0d5be970f7bc pic668 668x444 407 960x770 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

1962 թ. Ուորհոլը ստեղծում է «Երկակի Մերիլին» իր ամենահայտնի աշխատանքը, նկարի աջ մասը գունավոր է, իսկ ձախը՝ սև ու սպիտակ:

1a6dd3e99bb8b368900757d6806ac592 960x622 - Փոփ արտ. գեղանկարչությու՞ն, թե...

Այսպիսով, «Փոփ արտը գեղանկարչությու՞ն է, թե՞ ոչ»  հարցին յուրաքանչյուրդ կարող եք տալ ձեր՝ սյուբեկտիվ պատասխանը, սակայն մեկ բան հստակ է, վերոնշյալ շարժումը դարձել է բեկումնային 20-րդ դարի համաշխարհային արվեստի ու գեղանկարչության մեջ ու մինչ օրս էլ շարունակում է իր հաղթարշավը: Այն թողել է մի շարք անուններ, որոնք այսօր գտնվում են փառքի ու ճանաչման գագաթնակետին, իբրև փաստարկ. ժամանակակից արվեստի վառ ներկայացուցիչ Յասեպ Ջոնսը 2006 թվականին իր «ֆալստարտը» կտավը վաճառել է 80 մլն $-ով:

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա