Logo

«Փյունիկ» – «Բանանց». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 10.04.2017Հայկական ֆուտբոլ
սդսդս - «Փյունիկ» - «Բանանց». Այն ամենը, ինչ պետք է իմանալ հանդիպումից առաջ

«ՓՅՈՒՆԻԿ» – «ԲԱՆԱՆՑ»

10 խաղ, +5=2-3, 13:8

11 ապրիլիժ.16:00,  Ֆուտբոլի ակադեմիայի  մարզադաշտ

1992թ., եզրափակիչ

28.05 ՀՄԸՄ – «Բանանց»՝  0:2 (0:0)

Արա Նիգոյան (79), Աշոտ Ավետիսյան (87):

2002թ., 1/4  եզրափակիչ

19.04 «Բանանց» – «Փյունիկ»՝  1:2 (0:1)

Գոռ Աթաբեկյան (13) – Մամադու Դիավարա (70,75):

27.04 «Փյունիկ» – «Բանանց»՝  2:0 (1:0)

Վարդան Մինասյան (32` 11մ), Արման Քարամյան (48):

2003թ., 1/2  եզրափակիչ

18.05 «Բանանց» – «Փյունիկ»՝  1:1 (1:0)

Արարատ Առաքելյան (2) – Իսա Տրաորե (55):

23.05 «Փյունիկ» – «Բանանց»՝  1:2 (1:0, լր. ժամ. 0:1)

Էդգար Մանուչարյան (17) – Արամ Հակոբյան (77), Արամ Սարգսյան (99):

 2004թ., եզրափակիչ

09.05  «Փյունիկ» – «Բանանց»՝  0:0, 6:5` 11մ

2006թ., 1/2  եզրափակիչ

19.04 «Փյունիկ» – «Բանանց»՝  1:0 (1:0)

Աղվան Մկրտչյան (10):

26.04 «Բանանց» – «Փյունիկ»՝  2:1 (2:0)

Արամ Հակոբյան (11, 32` 11մ) – Աղվան Մկրտչյան (83):

36-րդ րոպեին Աղվան Մկրտչյանը չիրացրեց 11մ հարվածը:

2009թ., եզրափակիչ

09.05 «Բանանց» – «Փյունիկ»՝  0:1 (0:0)

Հենրիխ Մխիթարյան (90+2):

2010թ., եզրափակիչ

10.05.  «Փյունիկ» – «Բանանց»՝  4:0 (3:0)

Դավիթ Մանոյան (14), Մարկոս Պիզելի (41), Գևորգ Ղազարյան (45+3, 70):

 7-ամյա ընդմիջումից հետո «Փյունիկի» և «Բանանցի» գավաթային ճանապարհները կրկին հատվել են: Մրցակիցների գավաթային հերթական դիմակայությունը 8-րդն է: Դրանցից միայն 2-ում է «Բանանցին» հաջողվել հաղթահարել «Փյունիկի» արգելքը:

Անշուշտ, մրցակիցների միջև կայացած գավաթային 10 հանդիպումներից առանձնանում են պատվավոր մրցանակի եզրափակիչները: «Փյունիկն» ու «Բանանցը» մինչ օրս 4 անգամ են միմյանց հետ վիճարկել Հայաստանի գավաթը:

17311158_1263568800362810_4428561520397367429_o

1992թ. գավաթի անդրանիկ խաղարկությունում նորաստեղծ թիմերի մրցավեճում հաջողությունն ուղեկցեց Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ հանդես եկող «Բանանցին», որը դարձավ Հայաստանի առաջին գավաթակիրը: «Փյունիկի» ղեկին, որն այն ժամանակ հանդես էր գալիս ՀՄԸՄ անվամբ, խաղացող-մարզչի կարգավիճակով Խորեն Հովհաննիսյանն էր:

12 տարի անց՝ 2004թ. «Փյունիկը» Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ եզրափակչում ռևանշի հասավ «Բանանցի» նկատմամբ: Ճիշտ է, այս անգամ էլ փյունիկցիներին չհաջողվեց խոցել մրցակցի դարպասը՝ հաղթելով միայն հետխաղյա 11մ հարվածներով:

Թիմերի միջև կայացած գավաթի հաջորդ երկու եզրափակիչները տարբեր կերպ դասավորվեցին: 2009թ. եզրափակիչ խաղում գավաթի բախտը վճռեց ավելացված ժամանակի 2-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի խփած միակ գնդակը: Իսկ ահա հաջորդ տարի «Փյունիկը» եզրափակչում պարզապես ջախջախեց «Բանանցին»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը:

Գավաթի ընթացիկ խաղարկությունում «Փյունիկը» քառորդ եզրափակչում պայքարից դուրս թողեց գործող չեմպիոն «Ալաշկերտին»՝ հաղթելով երկու հանդիպումներում էլ (2:1, 1:0), դրդելով Աբրահամ Խաշմանյանին հրաժարական տալու:

Գործող գավաթակիր «Բանանցը» կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց շնորհիվ «Արարատի» հետ մրցակցի դաշտում խփած գոլերի (2:1, 0:1):

Ավելորդ է նշել, թե գավաթի մրցաշարը ինչպիսի կարևորություն ունի «Բանանցի» համար, որը միայն պատվավոր մրցանակի խաղարկությունում հաջողության հասնելու շնորհիվ կարող է Եվրոպա լիգայի ուղեգիր նվաճել: Ուստի կարծում ենք, որ ընթացիկ առաջնությունում «Փյունիկի» հետ հանդիպումներում «Բանանցի» գրանցած բացասական արդյունքը (3 պարտություն, 1 ոչ-ոքի) էական ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ գավաթային մրցավեճի ելքի վրա:

Մրցակիցների գավաթային հանդիպումներում առավել արդյունավետ է գործել «Բանանցի» ներկայիս մարզիչ Արամ Հակոբյանը՝ խփելով 3 գնդակ: Փյունիկցիներից 2-ական անգամ գոլի հեղինակ են դարձել Մամադու Դիավարան և Աղվան Մկրտչյանը:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա