Logo

«Փյունիկ» – «Վուլվերհեմփթոն» խաղը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 05.08.2019Հայկական ֆուտբոլ
Fabbri 1 - «Փյունիկ» - «Վուլվերհեմփթոն» խաղը կսպասարկի իտալական մրցավարական անձնակազմը
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի Լիգա, Որակավորում

08 Օգոստոս 2019 - 20:00

0

ՖԱ Փյունիկ

4

Վուլվերհեմպտոն Ուոնդերերս

0 - 1 Մեթ Դոերտի - 29`

0 - 2 Ռաուլ Խիմենես - 42`

0 - 3 Ռաուլ Խիմենես - 46`

0 - 4 Ռուբեն Նևիշ - 92`

«Փյունիկը» Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումն անցկացնելու է օգոստոսի 8-ին՝ «Հանրապետական» ստադիոնում ուժերը չափելով անգլիական «Վուլվերհեմփթոնի» հետ:

Ինչպես հաղորդում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը, խաղը սպասարկելու է իտալական մրցավարական անձնակազմը՝ Մայքլ Ֆաբրիի գլխավորությամբ: Մրցավարի առաջին օգնականն է Ֆիլիպո Մելին, երկրորդ օգնականը՝ Մաուրո Գալետոն, 4-րդ պաշտոնյան՝ Լուկա Պաիրետոն: ՈւԵՖԱ-ի պատվիրակ է նշանակվել Քրիստիան Ուելանդերը (Շվեդիա):

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Տարխանովի գլխավորած թիմը եվրոպական ակումբային 2-րդ ամենահեղինակավոր մրցաշարի որակավորման 3-րդ փուլ հասնելու ճանապարհին հաղթահարել է Հյուսիսային Մակեդոնիան ներկայացնող «Շկուպիի» (3-3, 2-1) և չեխական «Յաբլոնեցի» (2-1, 0-0) արգելքը:

Էդգար Մանուչարյան․ «Մենք շանս ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ դիմակայությունում․ պետք է հավատանք և ուրախացնենք երկրպագուներին»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա