Logo

«Փյունիկի» ակադեմիայի երկու մարզիչներ «Լեգիայում» մասնակցում են դասընթացի

23:39 / 25.04.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանիի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Փյունիկը» շարունակում է եվրոպական ակումբների ասոցիացիայի (ECA) հետ արդյունավետ համագործակցությունը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Երևանյան ակումբի ակադեմիայի երկու մարզիչներ մեկնել են Լեհաստան և ապրիլի 25-ից Վարշավայի «Լեգիա» ակումբի մարզական կենտրոնում մասնակցում են դասընթացի:

Առաջին օրը մարզիչները հնարավորություն են ստացել շրջել մարզաբազայում, այնուհետև մանրամասն ծանոթացել ակադեմիայի աշխատանքի առանձնահատկություններին. լսել զեկույցներ մարզումային ծրագրերի պարբերականության, ֆուտբոլիստների հետ տարվող անհատական աշխատանքի, անհատական մոտեցման ներդրման և խաղացողների մտավոր բնութագրի մասին, ինչպես նաև հնարավորություն են ստացել բացահայտելու «Լեգիայի» դարպասապահների դպրոցը:

Դասընթացի եզրափակիչ օրը՝ ապրիլի 26-ին, մարզիչները հետևելու են լեհական ակադեմիայի տարբեր տարիքային թիմերի մարզումներին, ծանոթանալու են նրանց մարզումային ծրագրին, լինելու են ակադեմիայի վերլուծական կենտրոնում ու այցելելու են «Լեգիայի» ստադիոն:

Ֆոտո՝ «Փյունիկի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա