Logo

«Փյունիկի» չորս ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքականներ (ֆոտո)

14:48 / 17.03.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն Երևանի «Փյունիկի» չորս ֆուտբոլիստներ հրավիրվել են ազգային հավաքականներ և կմասնակցեն Եվրո-2024-ի ընտրական փուլի հանդիպումների, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականին կմիանան դարպասապահ Ստանիսլավ Բուչնևը և կիսապաշտպան Դավիթ Դավիդյանը: Նրանք կպատրաստվեն Թուրքիայի ահվաքականի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլի մեկնարկային խաղին (մարտի 25) և Կիպրոսի թիմի դեմ ընկերական հանդիպմանը (մարտի 28):

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականից հրավեր է ստացել պաշտպան Կիրե Ռիստևսկին: Նա կպատրաստվի Մալթայի (մարտի 23) և Ֆարերյան Կղզիների (մարտի 27) դեմ ընտրական փուլի խաղերին:

Պաշտպան Նիկիտա Բարանովը հրավիրվել է Էստոնիայի հավաքական, որը կխաղա Հունգարիայի (մարտի 23) և Ավստրիայի (մարտի 27) ազգային թիմերի դեմ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա