Logo

«Փյունիկից» 915 օր պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 02.11.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
pyunik armenia - «Փյունիկից» 915 օր պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում ընդհատվեց «Արարատ-Արմենիայի» անպարտելի 11 խաղերի շարքը: Եվ այդ սխրանքն իրագործեց «Փյունիկը», որը մինչ այդ ավելի քան 2,5 տարի շարունակ չէր հաղթել ՀՀ կրկնակի չեմպիոնին:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Տուրն անցավ հյուրերի առավելությամբ, որոնք տոնեցին 3 հաղթանակ, մեկ խաղ ավարտեցին ոչ-ոքի, կրեցին մեկ պարտություն: Դաշտի տերերից հաջողությունն ուղեկցեց միայն «Նոային»: Առաջնությունում կայացած 58 հանդիպումներից 24-ում հաղթել են դաշտի տերերը, 21-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 13-ում գրանցվել է ոչ-ոքի:

ur ar 960x675 - «Փյունիկից» 915 օր պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար

Վերջապես ֆուտբոլիստները կրկին աչքի ընկան բարձր արդյունավետությամբ. 5 հանդիպումներում խփվեց  15 գոլ (միջինը՝ 3 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 58 հանդիպումներում գրանցվել է 150 գոլ (միջինը՝ 2,58 գոլ մեկ խաղում):

2. «Փյունիկը» դարձավ առաջին թիմը, որին հաջողվեց ընթացիկ առաջնությունում պարտության մատնել «Արարատ-Արմենիային», որը մինչ այդ մեկնարկից 11 խաղ անպարտելի էր: Նախորդ պարտությունն առաջնությունում «Արարատ-Արմենիան» կրել էր «Ալաշկերտից»՝ նախորդ առաջնությունում իր վերջին խաղում՝ մայիսի 28-ին մրցակցին զիջելով նվազագույն հաշվով:

Մրցակիցների միջև կայացած առաջնության նախորդ 6 հանդիպումներից 5-ն ավարտվել էր «Արարատ-Արմենիայի» հաղթանակով, մեկում գրանցվել էր ոչ-ոքի: Վերջին անգամ «Փյունիկն» «Արարատ-Արմենիային» հաղթել էր 2 տարի 184 օր առաջ՝ 2019թ. մայիսի 1-ին կայացած խաղում: Այդ օրը փյունիկցիներն Ալեքսանդր Տարխանովի գլխավորությամբ 4-1 հաշվով պարտության էին մատնել Վարդան Մինասյանի սաներին:

pyunik ar arm 960x624 - «Փյունիկից» 915 օր պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար

«Փյունիկն» առաջնության վերջին 9 հանդիպումներում անպարտելի է՝ վաստակելով 21 միավոր: «Փյունիկը» 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Հետաքրքիր է, որ առաջնությունում իր վերջին պարտությունը փյունիկցիները կրել են հենց «Արարատ-Արմենիայից» օգոստոսի 15-ին կայացած առաջին շրջանի խաղում՝ 0-3:

3. «Նոան» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց՝ 5 անպատասխան գնդակ ուղարկելով ԲԿՄԱ-ի դարպասը: Դա VBET ՀՊԼ-ում Հայաստանի փոխչեմպիոնի տոնած ամենախոշոր հաշվով հաղթանակն էր: Մինչ այդ թիմի համար ռեկորդային էին 4-0 հաշվով տոնած հաղթանակները «Շիրակի» (2019/20թթ.) և «Վանի» (2020/21թթ.) նկատմամբ:

Վերջին 7 հանդիպումներում «Նոան» անպարտելի է՝ վաստակելով 15 միավոր: 2-րդ անընդմեջ խաղում թիմի դարպասն անառիկ մնաց:

noah bkma 960x462 - «Փյունիկից» 915 օր պահանջվեց «Արարատ-Արմենիային» կրկին հաղթելու համար

4. Ընթացիկ առաջնությունում առաջին խոշոր հաշվով հաղթանակը տոնեց նաև «Ալաշկերտը»՝ 4 անպատասխան գնդակ ուղարկելով «Վանի» դարպասը: «Ալաշկերտն» ընդհատեց առանց հաղթանակների 3 խաղերի շարքը:

5. «Վանն» ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը թիմը կրել էր «Սևանից» առաջնության մեկնարկային խաղում (2-5): «Ալաշկերտից» կրած պարտությունը «Վանի» համար նախորդ առաջնությունում «Նոայի» հետ խաղում գրանցված ամենախոշոր հաշվի ռեկորդի կրկնությունն էր:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա