Logo

«Փյունիկն» անպարտելիության նոր ռեկորդ գրանցեց, Վիմերկատին էլ կրկնեց տարիքային ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 02.12.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
p u - «Փյունիկն» անպարտելիության նոր ռեկորդ գրանցեց, Վիմերկատին էլ կրկնեց տարիքային ռեկորդը

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 15-րդ տուրում հերթական հաղթանակները տոնելով, «Արարատ-Արմենիան»  ու «Փյունիկն» ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն աղյուսակի առաջին երկու հորիզոնականներում: Իսկ ահա առաջատար եռյակում գտնվող «Արարատն» անհաջողության մատնվելով, ավելի մեծացրեց միավորների տարբերությունն առաջատարներից:

Տուրի ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Խաղացանկով նախատեսված 5 հանդիպումներից կայացան 4-ը («Սևանը» չներկայացավ նաև ԲԿՄԱ-ի հետ խաղին): Տուրն անցավ դաշտի տերերի բացահայտ առավելությամբ, որոնք շահեցին բոլոր 4 հանդիպումները: Առաջնությունում կայացած 71 հանդիպումներից 34-ում հաղթել են դաշտի տերերը, 23-ում հաջողությունն ուղեկցել է հյուրերին, 14-ում գրանցվել է ոչ-ոքի:

4 հանդիպումներում խփվեց 8 գոլ (միջինը՝ 2 գոլ մեկ խաղում): Առաջնությունում անցկացված 71 հանդիպումներում գրանցվել է 177 գոլ (միջինը՝ 2,49 գոլ մեկ խաղում):

beko 960x587 - «Փյունիկն» անպարտելիության նոր ռեկորդ գրանցեց, Վիմերկատին էլ կրկնեց տարիքային ռեկորդը

2. «Փյունիկը» 6-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այդ ցուցանիշով փյունիկցիներն առայժմ զիջում են միայն «Արարատ-Արմենիային», որը հաղթել էր մեկնարկային 7 հանդիպումներում: Իսկ ահա առաջնությունում անպարտելի խաղերի քանակով (12) Եղիշե Մելիքյանի սաները գերազանցեցին ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիայի» ռեկորդային ցուցանիշը: Այդ հանդիպումներում «Փյունիկը» վաստակել է 30 միավոր (9 հաղթանակ, 3 ոչ-ոքի)՝ 8 անգամ դարպասը պահելով անառիկ: Հետաքրքիր է, որ վերջին պարտությունը փյունիկցիները կրել են հենց «Արարատ-Արմենիայից» օգոստոսի 15-ին կայացած խաղում (0-3):

pyunik 4 960x960 - «Փյունիկն» անպարտելիության նոր ռեկորդ գրանցեց, Վիմերկատին էլ կրկնեց տարիքային ռեկորդը

3. «Վանը» 5-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ինչը թիմի պատմության մեջ առաջնությունում գրանցած իր վատագույն արդյունքն է: Առաջնության վերջին 11 հանդիպումներում «Վանը» հաղթանակ չի տոնել՝ վաստակելով ընդամենը 3 միավոր: Դա ինչպես թիմի պատմության, այնպես էլ ընթացիկ առաջնության հակառեկորդ է:

Վերջին 6 հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները չեն գտել մրցակիցների դարպասի բանալին: Թիմի գոլային երաշտը հասավ 618 րոպեի, ինչը ևս ինչպես ընթացիկ առաջնության, այնպես էլ «Վանի»  պատմության մեջ գրանցած վատագույն արդյունքն է: Վերջին գոլն առաջնությունում «Վանը» խփել է հոկտեմբերի 16-ին «Ուրարտուի» դարպասին: 12-րդ րոպեին աչքի էր ընկել Վլադիմիր Ֆիլիպովը:

4. Տուրում նշանակված 11մ 4 հարվածներից միայն 2-ը դիպուկ իրացվեցին: Աչքի ընկան «Նորավանքի» ռմբարկու Սերգեյ Օռլովն ու «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը: Իսկ ահա «Վանի» ֆուտբոլիստ Բրունո Միրանդայի հարվածը հետ մղեց Վալերիո Վիմերկատին: Արարատցի Սերժ Դեբլեն էլ չկարողացավ խոցել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը:

Screenshot 1 1 - «Փյունիկն» անպարտելիության նոր ռեկորդ գրանցեց, Վիմերկատին էլ կրկնեց տարիքային ռեկորդը

Հետաքրքիր է, որ մինչև 15-րդ տուրը, «Նորավանքի» մասնակցությամբ առաջնության հանդիպումներում ոչ մի 11մ հարված չէր նշանակվել: Իսկ ահա «Նոայի» հետ մրցավեճում նշանակվեց միանգամից երկուսը:

5. «Ալաշկերտն» ու «Արարատ-Արմենիան» ընթացիկ առաջնությունում 3-րդ անընդմեջ հաղթանակները տոնեցին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա