Logo

«Փյունիկը» երկու խաղացողի հետ երկարաձգել է պայմանագիրը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 16.06.2021Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
123338415 3534703673303182 2886595570604321015 o - «Փյունիկը» երկու խաղացողի հետ երկարաձգել է պայմանագիրը

«Փյունիկ» ՖԱ-ն երկարաձգել է պայմանագրերը դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի և կիսապաշտպան Արթուր Գրիգորյանի հետ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Այս երկու խաղացողներն էլ «Փյունիկին» միացել են 2020թ․ ամռանը։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում Ստանիսլավ Բուչնևը Փյունիկի կազմում անցկացրել է 19 խաղ՝ 9 անգամ անառիկ պահելով սեփական դարպասը։ Արթուր Գրիգորյանը նույնպես մասնակցել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 19 խաղի։

«Փյունիկ» ՖԱ-ն հաջողություն է մաղթել խաղացողներին գալիք մրցաշրջանում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա