Logo

«Փյունիկը» վերջնամասում խփած գոլի շնորհիվ հաղթանակ կորզեց «Նոայի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 20.08.2021Հայկական ֆուտբոլ

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա, 4-րդ տուր

«Նոա» 1-2 «Փյունիկ»

Գոլերը՝ 0-1՝ Խոսե Կարաբալյո 23՛, 1-1՝ Ալեքսանդր Կարապետյան 34՛, 1-2՝ Հովհաննես Հարությունյան 83՛

«Փյունիկն» այս հաղթանակի շնորհիվ միավորների քանակը հասցրել է 6-ի: Այդքան միավոր ունեն նաև «Ուրարտուն» (1 խաղ պակաս է անցկացրել) ու «Վանը»:

«Նոան» իր ակտիվում 3 միավոր է գրանցել, ինչպեսև «Նորավանքը», թեպետ նրա համեմատ մեկ մրցավեճ պակաս է անցկացրել:

4-րդ տուրի նախորդ հանդիպումներում հետևյալ արդյունքներն էին գրանցվել՝ «Սևան» 2-0 «Արարատ», «Վան» 1-0 ԲԿՄԱ, «Նորավանք» 0-2 «Արարատ-Արմենիա»: «Ուրարտու» – «Ալաշկերտ» խաղը հետաձգվել է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա