Logo

Պիկասոյի «Մերկ պառկած» կտավը Sotheby's-ում վաճառվել է 67.5 միլիոն դոլարով

Հեղինակ
Դինա Սամվելյան
10:27 / 18.05.2022Արվեստանոց
Պիկասո-Femme nue couchee

Պաբլո Պիկասոյի «Մերկ պառկած» (Femme nue couchee) կտավը, որում պատկերված է նկարչի սիրուհի Մարի-Թերեզ Ուոլթերը, Sotheby's-ում վաճառվել է 67.5 մլն դոլարով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նկարն ամենաթանկն էր օրվա ընթացքում վաճառվածների ցանկում։ Նկարի նախնական արժեքը 58.5 միլիոն դոլար էր։

Կտավը նկարվել է 1932 թվականին, երբ Պիկասոն և Մարի-Թերեզ Ուոլթերն ապրում էին Բուաժելուում՝ Պիկասոյի՝ Փարիզի մոտակայքում գտնվող մեկուսի ամրոցում։ Այնտեղ ստեղծվել են Պիկասոյի սյուրռեալիզմի շրջանի գլխավոր նկարներն ու քանդակագործական գլուխգործոցները։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա