Logo

Պիկեն ասել է, թե որն է իր կարիերայի լավագույն պահը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:05 / 08.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն իր կարիերայի մեծագույն հաջողությունը համարում է 2010 թվականին Իսպանիայի ընտրանու կազմում աշխարհի չեմպիոն դառնալը:

«Կարիերայիս լավագույն պա՞հը. իհարկե, աշխարհի առաջնությունում հաղթելը, անկասկած»,- իսպանացու խոսքը փոխանցում է Sky Sports UK-ը:

Նշենք նաև, որ 2007/08 մրցաշրջանում 35-ամյա ֆուտբոլիստը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում դարձել է Անգլիայի չեմպիոն և ՉԼ-ի հաղթող, իսկ «Բարսայի» հետ Լա լիգայի տիտղոսը նվաճել է 8 անգամ (2008/09, 2009/10, 2010/11, 2012/13, 2014/15, 2015/16, 2017/18, 2018/19), ՉԼ-ի գավաթը՝ 3 (2008/09, 2010/11, 2014/15): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա