Logo

Պիկեն՝ մրցավարին. «Դու արդեն տանն էիր ինձ դեղին քարտ ցույց տվել»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 20.11.2017ՍՊՈՐՏ
547698 32b042e68ae541b1dc20aacd4bddbf3a - Պիկեն՝ մրցավարին. «Դու արդեն տանն էիր ինձ դեղին քարտ ցույց տվել»

«Բարսելոնայի»  պաշտպան Ժերար Պիկեն գտնում է, որ անարդարացիորեն է դեղին քարտ ստացել Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Լեգանեսի» դեմ խաղում (0:3):

Պիկեն ստացավ իր 5-րդ դեղին քարտը գնդակին տիրող մրցակցին բռնելու համար: Այսպիսով, իսպանացին որակազրկման պատճառով բաց կթողնի «Վալենսիայի» դեմ առաջիկա հանդիպումը: Պաշտպանը համոզված է, որ գլխավոր մրցավար Ալբերտո Ունդիանո Մալենկոն մտադրված հնարավորություն էր փնտրում իրեն դեղին քարտ ցույց տալու համար:

«Ունդիանո չասես ինձ, որ չէիր կենտրոնացել ինձ վրա: Դու արդեն տանն էիր ինձ դեղին քարտ ցույց տվել»,-Deportes Cuatro-ն է մեջբերում Պիկեի խոսքերը:

Այս մրցաշրջանում «Չղջիկները» կատալոնական ակումբի գլխավոր մրցակիցն ու հետապնդողն են: «Վալենսիան» 4 միավոր է զիջում առաջին տեղում ընթացող «Բարսելոնային»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա