Logo
ՍՊՈՐՏ / ՄՇԱԿՈՒՅԹ
Հեղինակ

Աննա Անտոնյան

13:31 / 21.06.2022ՄՇԱԿՈՒՅԹ
Պիկե-Շակիրա

«Պիկեն տանջվում է». ֆուտբոլիստը ծանր է տանում Շակիրայից բաժանվելը

Հունիսին համացանցում տեղեկություն հայտնվեց, որ 11 տարվա ամուսնությունից հետո երգչուհի Շակիրան և ֆուտբոլիստ Ժերար Պիկեն բաժանվում են: Պատճառը ֆուտբոլիստի անվերջ դավաճանություններն էին, որոնց մասին գրում էին հրատարակությունները։ Շուտով բաժանության մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատեց հենց ինքը՝ երգչուհին։

Լրագրողներին դեռ չի հաջողվել պարզել, թե իրականում որն է ամուսինների բաժանման պատճառը։ Օրերս «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահ Ժոան Լապորտան խոսել է տեղի ունեցածի մասին։ Նա ասել է, որ ֆուտբոլիստը վատ էմոցիոնալ ապրումների մեջ է՝ անձնական կյանքում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով։ «Պիկեն տառապում է։ Անտեսե՛ք այն լուրերը, որոնցում ասվում է նրա անլուրջության մասին: Նա արտասովոր մարդ է և այժմ շատ է տառապում»,- ասել է Լապորտան:

Նա նաև կոչ է արել երկրպագուներին աջակցել Պիկեին: «Մենք բոլորս պետք է օգնենք նրան: Եվ ես առաջինը նրան կտամ այն ​​աջակցությունը, որին նա արժանի է»,- հավելել է «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի նախագահը։

Նույնը չի կարելի ասել Շակիրայի մասին. սիրելիից բաժանվելուց հետո երգչուհու գործերը վերելք են ապրում. 2000-ականների աստղը դարձել է նախաճաշի փաթիլներ արտադրող Magic Spoon ընկերության ներդրողը: Բրենդը շուկա է մտել 2019 թվականին, և բացի Շակիրայից, ընկերությունում ներդրում են արել նաև Օդել Բեքհեմ կրտսերը, Էմի Շումերը, այլք։

Լրահոս