Logo

Պիոլիի չեմպիոնական մեդալը գտնվել է

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:10 / 24.05.2022ՍՊՈՐՏ
null

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլիին կվերադարձնեն չեմպիոնական մեդալը:

20-25 տարեկան 3 երիտասարդ ոսկե մեդալը ներկայացրել է Միլանի քաղաքային ոստիկանություն՝ հայտնելով, որ այն գտել են խաղադաշտում՝ հանդերձարան տանող ճանապարհին:

Sky Italia-ն հաղորդում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ ներկայացվածը պարզելու նպատակով:

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 38-րդ տուրում «Միլանը» 3:0 հաշվով հաղթել էր «Սասուոլոյին» ու հռչակվել Իտալիայի չեմպիոն:

Իտալացի մարզիչը «ռոսոներիների» ղեկին է 2019 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա