Logo

Պիկե. «Մենք շատ բարձր մակարդակով խաղացինք»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:19 / 13.01.2022ՍՊՈՐՏ

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալից» կրած պարտության մասին (2:3):

«Կարծում եմ՝ մենք շատ լավ խաղացինք, բայց չհաղթեցինք: Այն արդյունքը չէ, որը մենք սպասում էինք։ «Ռեալին» պարտվելը ցավալի է, բայց մենք մոտենում ենք հաղթանակներին, մեզ պետք է վճռական քայլ:

Մենք ռիսկի դիմեցինք, անցանք գրոհի, բայց նրանք ընդհատեցին գրոհը, մեծ թվով խաղացողներով հակագրոհեցին ու գոլ խփեցին։

«Ռեալի» դեմ պայքարել այնպես, ինչպես մենք արեցինք, նշանակում է հեռանալ գլուխներս բարձր:

Այս խաղում թիմը անակնկալի եկավ, բայց չնայած դրան՝ մենք շատ բարձր մակարդակով խաղացինք։ Վերադարձած ֆուտբոլիստները  շատ լավ խաղացին»,- ասել է Պիկեն Movistar-ի եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա