Logo

Պիկեն և ԻԱՖՖ-ի նախագահը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում. ֆուտբոլային կառույցի մեկնաբանությունը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:42 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Ժերար Պիկե - Լուիս Ռուբիայլես

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի հետ հայտնվել է կոռուպցիոն սկանդալի կենտրոնում՝ հայտնում է El Confidential-ը։

Ըստ աղբյուրի ձեռք բերած արձանագրությունների և փաստաթղթերի՝ Պիկեն և Ռուբիալեսը համաձայնության են եկել ճնշում գործադրել Սաուդյան Արաբիայի իշխանությունների վրա, որպեսզի նրանք 24 միլիոն եվրո վճարեն՝ Իսպանիայի Սուպերգավաթն իրենց երկրում անցկացնելու համար:

Համաձայն գաղտնազերծված փաստաթղթերի և ձայնագրության՝ Ռուբիալեսը համաձայնել է Պիկեին վճարել շուրջ 6 միլիոն եվրո գործարքի համար և փորձել է կոծկել «Բարսայի» պաշտպանի մասնակցությունը գործարքին: Պիկեն օգնել է Ռուբիալեսին Իսպանիայի Սուպերգավաթի անցկացումը Սաուդյան Արաբիա տեղափոխելու հարցում: Պաշտպանն օգնել է բանակցություններ սկսել Kosmos ընկերության միջոցով, որի բաժնետերն է:

Սաուդյան Արաբիայի հետ գործարքի ավարտից հետո Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան յուրաքանչյուր տարի ստանում է 40 միլիոն եվրո երաշխավորված գումար:

Դրանից բացի, Ռուբիալեսի աշխատավարձը նույնպես մի քանի անգամ բարձրացել է։ Զեկույցում նշվում է նաև, որ Պիկեն իր Kosmos ընկերության միջոցով տարեկան 4 միլիոն եվրո վճար է ստանում գործարքում իր մասնակցության համար:

Պայմանագրով նախատեսվում է նաև, որ գործարքը կարող է խզվել, եթե Kosmos-ը ժամանակին չստանա իր վճարումները։

Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է կազմակերպության ղեկավար Լուիս Ռուբիալեսի՝ «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ Սաուդյան Արաբիայում Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման լոբբինգի մասին ձայնագրությունների հրապարակմանը։

«Այս տեղեկատվությունը ոչ մի նոր բան չի ավելացնում 2019 թվականին հրապարակվածին։

«Ամեն բան պարզաբանվել և պաշտպանվել է ֆուտբոլային ասամբլեայի կողմից»,- Marca-ն մեջբերում է Իսպանիայի ֆուտբոլային գլխավոր կառույցի հայտարարությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա