Logo

Պիկե. «Չեմ կարծում, թե «Բարսան» ու «Ռեալը» ճիշտ են վարվում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:46 / 13.05.2022ՍՊՈՐՏ
Gerard Piqué

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն խոսել է Սուպերլիգայի նախագծի մասին:

«Իմ կարծիքով՝ նման որոշումները ոչնչացնում են ֆուտբոլը։ Նման նախագծերից շահում են միայն բարձրակարգ ակումբները։ «Սևիլիայի» և «Վալենսիայի» կարգի ակումբները կկործանվեն:

Չեմ կարծում, թե «Բարսան» ու «Ռեալը» ճիշտ են վարվում: Այո՛, ես դեմ եմ իմ ակումբին, բայց միևնույն ժամանակ հասկանում եմ, թե ինչու է նման քայլի դիմում։ Սեփականատերերը ցանկանում են, որ իրենց ակումբներն ավելի արժեքավոր դառնան»,- Պիկեի խոսքն է մեջբերում Overlap-ը:

Սուպերլիգա նախագիծը համահեղինակում են «Բարսան», «Ռեալը» և «Յուվենտուսը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա