Logo

«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպանը նոր թիմ ունի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
20:49 / 07.09.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Բոսնիացի կիսապաշտպան Միրալեմ Պյանիչն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող «Շարջա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

32-ամյա ֆուտբոլիստն ու արաբական ակումբը ստորագրել են երկամյա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ: 

Ավելի վաղ Պյանիչը խզել էր պայմանագիրը կատալոնական «Բարսելոնայի» հետ: 

Հիշեցնենք, որ Պյանիչը խաղացել էր նաև թուրքական «Բեշիքթաշում», Թուրինի «Յուվենտուսում», Հռոմի «Ռոմայում», ֆրանսիական «Լիոնում» և «Մեցում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա