Logo

Պոչետինոն՝ ՉԼ-ի եզրափակիչի մասին. «Իմ սիրտն ավելի շատ սպիտակ է, քան կարմիր»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:13 / 28.05.2022ՍՊՈՐՏ
null

Մաուրիսիո Պոչետինոն Չեմպիոնների լիգայի եզրափակիչում նախապատվությունը տալիս է «Ռեալին»։

«Հասկանալի է, որ իմ սիրտն ավելի շատ սպիտակ է, քան կարմիր։ «Ռեալի» նկատմամբ իմ թուլությունը գալիս է 1994 թվականից, երբ ես Բարսելոնա տեղափոխվեցի։ Բախտս բերել է, որ իմ մարզիչը Խոսե Անտոնիո Կամաչոն է եղել, որն ինձ փոխանցել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ ամբողջ սերը։

Ես «Ռեալում» որպես ֆուտբոլիստ կամ մարզիչ աշխատելու հնարավորություն չեմ ունեցել, բայց իմ զգայական նախընտրություններն ակնհայտ են։ Տեսնենք՝ ինչ կլինի, բայց «Ռեալը» ամենաշատ տիտղոսներն է նվաճել այս մրցաշարում ու բոլորից շատ դուրս եկել եզրափակիչ։

Պատմության և էներգիայի առումով նրանք առավելություն ունեն, ու դա նրանց միշտ վտանգավոր և ֆավորիտ է դարձնում»,- ֆրանսիական մամուլի հաղորդմամբ՝ ասել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը։

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» հանդիպմանը կարող եք հետևել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում՝ սկսած 22:45-ից:

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա