Logo

Պոչետինոն բանակցել է անգլիական ակումբի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:46 / 28.03.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է գլխավոր մարզչի փնտրտուքները:

Ինչպես հաղորդում է Get French Football News-ը, «կարմիր սատանաների» ներկայացուցիչները բանակցություններ են վարել ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ:

Նշենք, որ արգենտինացի մասնագետը անգլիական ակումբը գլխավորելու հիմնական թեկնածուն է: Դիտարկվում է  նաև «Այաքսի» գլխավոր մարզիչ էրիկ տեն Հագի հետ գործակցության տարբերակը:

Հիշեցնենք, որ մանկունիանցիների գլխավոր մարզչի պաշտոնակատար Ռալֆ Ռանգնիկը մրցաշրջանի ավարտին այլ պաշտոն է ստանալու թիմում:

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Ռեալին» զիջելուց հետո էլ սասանված են Պոչետինոյի դիրքերը: Ֆրանսիական մամուլը հավաստիացնում է, որ 50-ամյա մասնագետը հեռանալու է մրցաշրջանի ավարտից հետո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա