Logo

ՊՍԺ-ն ու Պոչետինոն դադարեցրին համագործակցությունը

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:40 / 05.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Ֆրանսիական ՊՍԺ-ն ու թիմի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն դադարեցրել են համագործակցությունը՝ հայտնում է փարիզյան ակումբի պաշտոնական կայքը:

Արգենտինացի մասնագետն ու նրա գլխավորած մարզչական շտաբի անդամները թիմին միացել էին 2021 թվականի հունվարին: ՊՍԺ-ի ղեկին Պոչետինոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 84 խաղ:

Նրա գլխավորությամբ ՊՍԺ-ն 2020 թվականին նվաճել է Ֆրանսիայի Սուպերգավաթը, 2021 թվականին՝ Ֆրանսիայի գավաթն ու թիմի պատմության 10-րդ չեմպիոնական տիտղոսն ազգային առաջնությունում:

«Ակումբը շնորհակալություն է հայտնում Մաուրիսիոյին ու նրա անձնակազմին կատարված աշխատանքի համար և լավագույնը մաղթում ապագայում»,- ասված է ՊՍԺ-ի հաղորդագրության մեջ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա