Logo

Պոգբա. «Դա այն է, ինչ ես սովորել եմ «Յուվենտուսում» խաղալիս»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:10 / 16.06.2022ՍՊՈՐՏ
Պոլ Պոգբա

Ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ասել է, որ Թուրինի «Յուվենտուսում» խաղալիս սկսել է իրեն աստղ զգալ։ Հիշեցնենք՝ ֆրանսիացին «Ծեր սինյորայի» կազմում ելույթ է ունեցել 2012-2016 թվականներին, որտեղից տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։

«Դուք չեք կարող աստղ լինել, եթե պարզապես խոսեք դրա մասին: Միայն այլ մարդիկ կարող են ձեզ աստղ դարձնել: Դա այն է, ինչ ես սովորել եմ «Յուվենտուսում» խաղալիս: Այս ակումբն ինձ սովորեցրեց աստղ դառնալ»,- Պոգբայի խոսքն է մեջբերում Football Italia-ն:

Պոգբան հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆրանսիացին կվերադառնա «Յուվենտուս»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա