Logo

Պոգբան 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել նոր ակումբի հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:11 / 21.05.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի «Յուվենտուս»։

29-ամյա ֆրանսիացին թուրինյան ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է համաձայնեցրել՝ տարեկան 7,5 մլն եվրո աշխատավարձով։ Հավելավճարների հետ գումարի չափը կարող է աճել մինչև տարեկան 10 մլն եվրո։

Պոգբան «Յուվենտուսում» խաղալու փորձ ունի. ֆուտբոլիստը «Ծեր սինյորայի» գույները պաշտպանել է 2012-ից 2016 թվականներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա