Logo

Աղբյուր. Հայտնի է՝ որտեղ է կարիերան շարունակելու Պոգբան

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:10 / 21.04.2022ՍՊՈՐՏ
null

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան, ամենայն հավանականությամբ, կարիերան կշարունակի ՊՍԺ-ում: Todofichajes-ի հաղորդմամբ՝ ֆրանսիացին, որի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2022 թվականի ամռանը, համաձայնության է հասել փարիզյան ակումբի հետ:

Նշվում է, որ կողմերը կնքելու են 4 տարվա պայմանագիր: Ընթացիկ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում Պոգբան անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 9 ասիստի հեղինակ:

Ավելի վաղ տեղեկություններ կային, թե 29-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ռեալը»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա