Logo

Պոգբան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդի» սկզբունքային մրցակցի ճամբար

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:00 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Սիթիում»՝ հաղորդում է The Guardian-ը։

Ըստ աղբյուրի՝ «քաղաքայինները» դիտարկում են ֆրանսիացուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ազատ գործակալի կարգավիճակով թիմ հրավիրելու տարբերակը։ Պոլը պատրաստ է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի» և հետաքրքրված է Պեպ Գվարդիոլայի հետ համագործակցելու հեռանկարով։

«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել՝ ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Հավանական է, կիսապաշտպանն ստիպված կլինի աշխատավարձի հարցում զիջումների գնալ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա